Աններելին Թումանյան մեջբերելն է, թե գործուղումը․ թանգարանի տնօրենը դատարանում կվիճարկի ազատման հրամանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանին աշխատանքից հեռացրել են: Ամեն բան սկսվել է այն բանից հետո, երբ սեպտեմբերի 5-ի գրությամբ թանգարանի տնօրենը դիմել է ԿԳՄՍ նախարարություն՝ սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 11-ը Ուրուգվա և Արգենտինա մեկնելու թույլտվության խնդրանքով՝ գիտաժողովների մասնակցելու նպատակով։

Նախարարությունից պարզաբանեցին, որ կառույցը նպատակահարմար չի գտել թանգարանի սուղ ֆինանսական միջոցների հաշվին 23 օր թանգարանի տնօրենի գործուղումը կազմակերպել Ուրուգվայի Հանրապետություն և Արգենտինայի Հանրապետություն՝ հաշվի առնելով նաև թանգարանի կապիտալ վերանորոգման աշխատանքները:

Եղիազարյանը, սակայն, կարծում է՝ իրեն չեն ներել Հայաստանի սահմաններից դուրս Հովհ. Թումանյանի մտքերից մեջբերումներ անելու համարձակության համար։ Ասում է՝ իր համար մի շարք հարցերի պատասխաններ անհայտ են մնում։

«Այո՛, նշվում է, որ առանց հրամանի եմ մեկնել, իսկ ինչո՞ւ ինձ չի տրվել հրաման կամ ինչո՞ւ ինձ չի տրվել չմեկնելու հրաման, ես դա էլ եմ ուզում իմանալ»,- ասում է նա։

Թանգարանի տնօրենը պարզաբանում է, որ պետական բյուջեից գործուղման համար որևէ գումար չի ծախսվել։ Նրա խոսքով՝ ծախսերի մեծ մասը հոգացել է հրավիրող կողմը, մի փոքր մաս էլ վճարվել է արտաբյուջեի հաշվին։

Այս օրերին, ի դեպ, մի շարք մտավորականներ իրենց աջակցությունը հայտնեցին Անի Եղիազարյանին՝ նախարարությանը կոչ անելով վերանայել որոշումը։

«Յուրաքանչյուր կանոն այնքանով է արդյունավետ, որքանով օժանդակում է համակարգի գործունեությանը։ Եթե խանգարում է, ուրեմն ինչ-որ բան սխալ է։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ պետք է վերլուծել՝ այդ կանոնները խախտելու արդյունքում պետությունն ինչ-որ բան ձեռք է բերել, թե՞ կորցրել է։ Եթե իսկապես տեղի է ունեցել որոշակի կանոնների խախտում, արդյո՞ք հեռացումը աշխատանքից լավագույն լուծումն է»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց ռեժիսոր Ռուբեն Բաբայանը։

Անի Եղիազարյանը տեղեկացրեց, որ իրավական գործընթաց է սկսելու՝ նախարարության հրամանը վիճարկելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան