Տնտեսական ճգնաժամի ֆոնին Թուրքիան մասնավորեցնելու է հիմնական ենթակառուցվածքները

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ մտադրություն կա սեփականաշնորհել որոշ հիդրոէլեկտրակայաններ և հողատարածքներ, որոնք պատկանում են Էլեկտրաէներգիայի արտադրության պետական կորպորացիային (EÜAŞ), ինչպես նաև մի շարք նավահանգիստներ, մայրուղիներ և կամուրջներ, գրում է Turkish Minute-ը։

Նշենք, որ EÜAŞ-ըն արտադրում է Թուրքիայի էլեկտրաէներգիայի 20 տոկոսը։

Նախարարն այս հայտարարություններն արել է խորհրդարանի նիստի ժամանակ, որը նվիրված է եղել նախարարության 2024 թվականի բյուջեին: Շիմշեքը չի հստակեցրել, թե որ ակտիվներն են ներառվելու սեփականաշնորհման ծրագրում, միայն հայտարարել է, որ նոր ակտիվներ չեն նախատեսվում ավելացնել այդ շրջանակում։

Հայտարարությունը սուր քննադատության է արժանացել ընդդիմադիր պատգամավորների կողմից:

«Ի՞նչ է մնացել, որ դեռ չեք վաճառել։ Ինչ ունենք, արդեն ծախել եք»,- նիստի ժամանակ հայտարարել են ընդդիմադիրները։

Մտահոգություններ են առաջացել նաև վճարների վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ, եթե սեփականաշնորհվեն հիմնական ենթակառուցվածքները, ինչպիսիք են Ստամբուլ-Անկարա մայրուղին և Ստամբուլի Բոսֆորի կամուրջը: Երկուսն էլ ի սկզբանե ֆինանսավորվել են պետական միջոցներից և առաջարկում են ավելի ցածր վճարներ՝ մասնավոր կառավարվող այլընտրանքների հետ համեմատ: Սեփականաշնորհումը կարող է հանգեցնել վճարների զգալի աճի՝ ազդելով ամենօրյա ուղևորների և առևտրային տրանսպորտի վրա:

Ֆինանսների նախարարի այս հայտարարությունը հաջորդում է նախորդ սեփականաշնորհումներին, որոնք քննարկումներ էին բորբոքել Թուրքիայի տնտեսության մեջ պետական և մասնավոր հատվածների դերի մասին:

Առաջարկվող մասնավորեցումը տեղի է ունենում քաղաքացիների վրա աճող ֆինանսական բեռի հետ կապված ավելի լայն մտահոգությունների ֆոնին, քանի որ երկրում պաշտոնական տարեկան գնաճի մակարդակն անցյալ տարվա հոկտեմբերին հասել էր 85 տոկոսի և անցյալ ամիս կրկին բարձրացել՝ հասնելով 60 տոկոսից բարձր մակարդակի։

Էմմա Չոբանյան