Դեղին, հետո՝ մոխրագույն․ ինչու են կրկնակի ներկել հուշարձանի կարգավիճակ ունեցող կայարանի սյուները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 07:53
Սեդրակ Քոչարյանը կալանավորվել է
25.08.2026 | 23:30
Ծանրորդ Հարություն Ավետիսյանը` պատանիների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
Բոլորը

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածների նոր ներկված դեղինն այսօր արդեն մոխրագույն է։ «Ազգային առաջընթաց» կուսակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանն էր երկու օր առաջ Ֆեյսբուքում լուսանկարներ հրապարակել, որտեղ երևում էին, որ կայարանի միջսյունային հատվածները վառ դեղին են ներկված։ Գունային փոփոխությունը հանրային դժգոհություն էր առաջացրել, որն էլ, ըստ Երևանի մետրոպոլիտենի երեկվա հայտարարության, պատճառ դարձավ գույնի փոփոխության։

«Ազգային առաջընթաց» կուսակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանի դիտարկմամբ՝ դեղինը ոչ միայն ներդաշնակ չէր մարմարի գույնին և մետրոյի կայարանի դիզայնին, այլև ներկված պատի տակից երևում էին պոկված ծերպերը և ուռուցիկ հատվածները։

«Հանրապետության հրապարակ» կայարանն ունի հուշարձանի կարգավիճակ։ Աբգարյանի խոսքով՝ հաշվի առնելով կարգավիճակը՝ պետք է արվեր խնդիրների համապարփակ ուսումնասիրություն և, ըստ այդմ, նոր աշխատեին մասնագետներ։

Ճարտարապետ Մկրտիչ Մինասյանը, որը «Հանրապետության հրապարակ» կայարանի նախագծողներից է, ասում է՝ բնական գործընթաց է կառամատույցների թարմացումը։ Դեղինը մոխրագույնով փոխարինելու հարցում հենց Մինասյանն է խորհուրդ տվել։

Մկրտիչ Մինասյանի խոսքով՝ առավել լուրջ խնդիր է ջրամեկուսացման հարցը, որը կապված է ոչ թե նոր ներկված պատերի, այլ մետրոյի մյուս հատվածների հետ։

Իսկ ով է փոխհատուցելու սխալ որոշման հետևանքով իրականացված աշխատանքների համար վատնված գումարը՝ հարցնում է Աբգարյանը։ Նրա խոսքով՝ բացի այս ամենը, նկատելի է նաև, որ մետրոյում խնդիրները բազմաշերտ են՝ թե՛ շարժակազմի, թե՛ ռելսերի առումով։

Արդյո՞ք «Հանրապետության հրապարակ» կայարանի միջսյունային հատվածներում միջամտություն կատարելու համար եղել է ԿԳՄՍ նախարարության եզրակացությունը՝ հաշվի առնելով հուշարձանի կարգավիճակը, որքան գումար է ծախսվել կրկնակի ներկելու համար։ Factor TV-ն այս հարցերի հետ կապված հարցում է ուղարկել Երևանի քաղաքապետարան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան