«Զատիկ երեխաների աջակցության կենտրոն»-ի պահնորդը կենտրոնի անչափահաս սաների հասցեին, դանակի ցուցադրությամբ, սպառնալիքներ է հնչեցրել. նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Լուրեր

25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
25.04.2026 | 12:51
Նորվեգիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի օգտագործել սոցիալական ցանցերը
25.04.2026 | 12:29
Վթարային ջրանջատում Կոտայքում և Արարատում
25.04.2026 | 12:11
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու
25.04.2026 | 11:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում
25.04.2026 | 11:33
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում
25.04.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2026 | 10:49
Լարս ավտոճանապարհը փակ է
25.04.2026 | 10:26
Դատարանը հաստատել է հաշտությունը․ Աղայան փողոցի հողամասն ու 97 նկուղային տարածքը կվերադարձվեն պետությանը
25.04.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.04.2026 | 09:21
Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
Բոլորը

Ավարտվել է «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի պահնորդի (պահակի) կողմից հիշյալ կենտրոնի անչափահաս սաների հասցեին սպանության սպառնալիք հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը․ տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ նշված ՊՈԱԿ-ում անվտանգության ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության 56-ամյա աշխատակից պահնորդը կենտրոնի անչափահաս սաների նկատմամբ հնչեցրել է սպառնալիքներ։

Մասնավորապես 56-ամյա տղամարդը, 2023 թվականի ապրիլի 30-ին, իր հերթապահության ընթացքում, «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ 13, 14 և 15 տարեկան սաներից պահանջելով հանգիստ մնալ, խմբի համար նախատեսված սենյակին կից բաց պատշգամբում նրանց հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ՝ օդում թափահարելով իր մոտ պահվող դանակը:

Սպառնալիքն իրականացնելու իրական վտանգից վախենալով՝ երեխաները դիմել են փախուստի:

Պահնորդը, նույնպիսի վարքագիծ դրսևորել է նաև մի քանի օր անց։ Մասնավորապես, կենտրոնի տարածքից դուրս գալու պատճառով 56-ամյա անձը կենտրոնի բակային տարածքում հիշյալ 3 անչափահաս սաներից կրկին պահանջել է խելոք մնալ և իր մոտ պահվող դանակը ցուցադրաբար թափահարելով օդում, նրանց հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ։ Երեխաները վախենալով դիմել են փախուստի, սակայն տղամարդը վազել է նրանց հետևից՝ միաժամանակ գետնից վերցնելով փայտանման իր ու նետել նրանց ուղղությամբ:

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա «Զատիկ երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում որպես պահնորդ աշխատող անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ):

Նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը, մեղադրական եզրկացությամբ ուղարկվել են դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով: 56-ամյա անձը նշված երկրորդ դեպքից հետո ազատվել է աշխատանքից։