«Իրանց ստի հող չունեն, քոչվորի պես եկել են, քյացել»․ Ալիևին հակադարձում են ազատամուտցիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
08.09.2026 | 18:45
Անթալիայում մոլեգնում են անտառային հրդեհները, բնակիչները տարհանվում են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 18:32
Հայաստան-Թուրքիա սահմանի թուրքական Ալիջան անցակետի բացման ​​շինաշխատանքները շարունակվում են. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
08.09.2026 | 18:24
Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է
08.09.2026 | 18:13
Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ Փաշինյան
08.09.2026 | 18:04
Ռենուարի թանգարանից 9 մլն եվրոյի նկարներ են գողացել
08.09.2026 | 17:54
Միջազգային աստղերով ու նոր ծրագրերով․ Սիմֆոնիկ նվագախումբը սկսում է 21-րդ համերգաշրջանը
08.09.2026 | 17:42
Ռուսաստանում գեներալի սպանության փորձի կասկածանքով Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Բոլորը

Այսպես կոչված, ադրբեջանական անկլավ համարվող Բարխուդարլուն սահմանակից է Տավուշի մարզի Այգեհովիտ, Ազատամուտ և Կայանավան համայնքերին։ Գյուղերի բնակիչները շեշտում են՝ այս տարածքները ոչ թե պատկանում են Ադրբեջանին, այլ եղել են պատմական հայկական տարածքներ, որոնք խորհրդային տարիներին տրվել են ադրբեջանցիներին՝ անասնապահությամբ զբաղվելու համար։

Բարխուդարլու կոչվող տարածքում այժմ միայն արոտավայրեր են ու շինությունների ավերակներ, որոնք հիշեցնում են՝ այստեղ նախկինում բնակավայր է եղել։ Անասնապահությամբ զբաղվող այգեհովիտցի Մհերը չի պատկերացնում, որ այստեղ մի օր ադրբեջանցիներ կարող են լինել։

Ազատամուտի և Կայանավանի բնակիչները Factor TV-ի հետ զրույցում մտաբերում են, թե ինչպես են այս տարածքները տրվել ադրբեջանցիներին։ Նրանք անգամ չեն բացառում կոռուպցիոն գործարքը։

Տավուշի մարզի այս համայնքների բնակիչները մեզ հետ զրույցում անկլավների թեմայից անցում են կատարում գործազրկության խնդրին։ Մարդկանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է ու այգեգործությունը, բայց նաև դժվարությունների են բախվում մշտական ջրի բացակայության ու անբարերկարգ ճանապարհների պատճառով։

Ազատամուտցիները և կայանավանցիներն ասում են՝ դժվարությունները կհաղթահարեն, միայն թե խաղաղություն լինի։

Երևանն ու Բաքուն ի՞նչ են քննարկում, այսպես կոչված, անկլավների մասին խաղաղության պայմանագրի շրջանակում, մանրամասներ հայտնի չեն։ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ նշել էր երկու տարբերակ, որոնցից մեկը փոխանակումն է Արծվաշենի հետ։ Այս գյուղերի բնակիչներն օր առաջ պաշտոնական պարզաբանումների են սպասում։

Արծվաշենից բացի, որն Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական անկլավ է, բնակիչները հիշեցնում են նաև Ադրբեջանի կողմից օկուպացված վարելահողերի մասին, որոնք հասնում են մի քանի հարյուր հեկտարի և չեն մշակվում արդեն երեսուն տարուց ավելի։

Սահմանամերձ Կայանավանի բնակիչ Արմանը տարածքների ենթադրյալ հանձնման մասին խոսակցությունների փոխարեն ցանկանում է լսել գյուղերը զարգացնելու ծրագրերի մասին, որ երիտասարդները չլքեն իրենց ծննդավայրերը։

Համայնքը 60 բնակիչ ունի, շատերն արտագաղթել են գյուղից անվտանգային ու սոցիալական խնդիրների պատճառով։ Իսկ տներից քիչ այն կողմ տեղադրված է ցուցանակ, որը հիշեցնում է՝ Ադրբեջանի սահմանը մոտ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան