Ադրբեջանի փոխվարչապետը Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ «Հյուսիս-Հարավ» նախագիծն է քննարկել

Լուրեր

15.01.2026 | 23:17
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
15.01.2026 | 23:03
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը
15.01.2026 | 22:57
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կարլ Կրեսը քննարկել են օգոստոսի 8-ի հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը
15.01.2026 | 22:37
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
15.01.2026 | 22:24
Grok չաթբոտն այլևս չի կարողանա «մերկացնել» մարդկանց
15.01.2026 | 22:10
Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը համոզել են Թրամփին՝ «Իրանին հնարավորություն տալ». AFP
15.01.2026 | 21:54
Մինեապոլիսում ներգաղթի աշխատակիցը կրակել է վենեսուելացի ներգաղթյալի ոտքին
15.01.2026 | 21:41
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.01.2026 | 21:29
Հեռախոսներ են ներկրել մաքսանենգ ճանապարհով. ՊԵԿ-ը՝ կոմիտեի ձերբակալված պաշտոնյաների մասին
15.01.2026 | 21:13
Անկախ ԲԴԽ կազմից՝ Խորհուրդը չի կարող Դավիթ Հարությունյանի գործով տրիբունալ լինել. փաստանամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 21:00
Ադրբեջանի հարձակումը կլինի ԱՄՆ-ի շահի դեմ․ ՀՀ է գալիս ամերիկյան ֆինանսը և տնտեսական շահը․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 20:45
10,000 դոլար կաշառք՝ դատավորներին. երեք անձ ամբաստանյալի աթոռին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 20:33
ԱՄՆ-ը Կարիբյան ծովում պատժամիջոցների տակ գտնվող նավթային լցանավ է կալանել
15.01.2026 | 20:21
Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ-ների միջև
15.01.2026 | 20:09
Զախարովան մեկնաբանել է Սոլովյովի հայտարարությունները
Բոլորը

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն աշխատանքային այցով Ռուսաստանում է։ Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ այցի շրջանակում նա հանդիպել է Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին։

«Զրույցի ընթացքում քննարկվել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի երկաթուղային ուղու զարգացման հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին տեսակապով մասնակցել էին Ռեշտ-Աստարա երկաթուղու հատվածի կառուցման համաձայնագրի ստորագրման արարողությանը։

Նախագծում ներգրավված է երեք երկիր՝ ՌԴ-ն, Իրանն ու Ադրբեջանը։ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր ՌԴ-ն մեծ ջանքեր է գործադրում երկաթգծի կառուցումն ու «Հյուսիս-Հարավ» միջանցքի այս ուղղությունը կյանքի կոչելու համար։ ՌԴ պաշտոնյաները տարբեր մակարդակներով պարբերաբար Ադրբեջանի իրենց գործընկերների հետ այս ճանապարհի հարցն են քննարկում։

Հավելենք նաև, որ Բելոուսովն իր հերթին հոկտեմբերի սկզբին աշխատանքային այցով Բաքվում էր։

Էմմա Չոբանյան