Եգիպտոսը հրաժարվում է ընդունել Գազայի հատվածի բնակիչներին

Լուրեր

15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
15.09.2026 | 17:06
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը
15.09.2026 | 16:53
Ըստ ՔԿ-ի՝ տղամարդը կնոջը դուրս է գցել ընթացող մեքենայից՝ 4-ամյա դստեր ներկայությամբ
15.09.2026 | 16:49
ՀՀՇ-ի ծիլերից ծնվեց մեկը, որը իր խոսույթով չի տարբերվում թուրքերից․ Խաչատրյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:42
Թուրքիա-Նախիջևան երկաթուղու 42 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով․ Բայրամովը կրկին «Զանգեզուրի միջանցքից» է խոսել
15.09.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
15.09.2026 | 16:26
«Վալդայ» ակումբի նիստն ուկրաինական հարվածների սպառնալիքի պատճառով Սոչիից տեղափոխվել է Մոսկվայի մարզ․ FT
15.09.2026 | 16:23
Ես Բաքու գնալու կոչ չեմ արել ՄԻՊ-ին. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:11
Վարդան Ղուկասյանն ասել ա՝ «Ով միութենական պետությանը դեմ ա, թրքահպատակ շան տղա ա»․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
Բոլորը

Եգիպտոսի վարչապետ Մուստաֆա Մադբուլին հաստատել է, որ երկիրը հրաժարվում է ընդունել Գազայի հատվածի բնակիչներին Սինայի թերակղզում։ Այս մասին նա հայտարարել է Էլ-Արիշ քաղաքում Հյուսիսային Սինայի երեցների հետ հանդիպմանը, գրում է Կոմերսանտը։

«Ինչպես նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին է ասել՝ Եգիպտոսը թույլ չի տա, որ մեզ ինչ-որ բան պարտադրեն կամ մեր հաշվին լուծվեն տարածաշրջանային խնդիրները»,- ասել է Մադբուլին։

Նա հավելել է, որ Եգիպտոսի իշխանություններն առաջիկա տարիներին կֆինանսավորեն թերակղզու վերակառուցումը և կընդլայնեն դրա զարգացման ծրագրերը, որ «ոչ ոք չմտածի, թե Եգիպտոսը կհրաժարվի Սինայից»։ Տարածքը պահպանելու համար, ըստ երկրի վարչապետի, երկիրը «պատրաստ է վճարել միլիոնավոր կյանքերով»։

Բանն այն է, որ ավելի վաղ Associated Press-ը հայտնել էր իսրայելական հետախուզության ծրագրի մասին, ըստ որի՝ ռազմական գործողությունների սկզբում Գազայի հատվածի խաղաղ բնակիչները պետք է տեղափոխվեին հյուսիսային Սինայի թերակղզի: Սկզբում նախատեսվում էր փախստականներին տեղավորել ժամանակավոր վրանային քաղաքներում, իսկ հետո դրանց փոխարեն մշտական քաղաքներ կառուցել։

Որպես Գազայի բնակիչների վերաբնակեցման այլ հնարավոր շրջաններ փաստաթղթում նշվում են Թուրքիան, Կատարը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Կանադան: Իսրայելացի մի պաշտոնյա, որը ծանոթ է հետախուզության ծրագրին, The Associated Press-ին ասել է, որ փաստաթուղթը պարտադիր չէ և չի քննարկվել անվտանգության պաշտոնյաների հետ:

Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման միջև ռազմական գործողությունների սկզբից ի վեր զոհվել է ավելի քան 8 հազար մարդ, որոնց մոտ 70%-ը կանայք և երեխաներ են։ ՄԱԿ-ն աղետալի է համարում իրադրությունն անկլավում՝ ջրի, դեղորայքի և վառելիքի պակասի պատճառով։