«Չորրորդն արձակեք ճակատին»․ Կադիրովը հրամայել է կրակել անկարգություններ հրահրողների վրա

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Դաղստանում տիրող անկարգությունների ֆոնին Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կարգադրել է ուժայիններին ծայրահեղ կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր անկարգությունների դեմ, այդ թվում՝ հրազենի կիրառմամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եթե մենք ունենք թեկուզ մեկ հոգի, որը գնում է չարտոնված անկարգությունների, կալանավորեք և բանտարկեք, կամ երեք նախազգուշական կրակոց արձակեք օդ, իսկ դրանից հետո, եթե օրենքը չի պահպանում, չորրորդն արձակեք ճակատին»,- ասել է նա կառավարության նիստում։

Միևնույն ժամանակ, Կադիրովն ընդգծել է, որ խոսքն «իր հրամանի» մասին է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Մախաչկալայում հակասեմական անկարգություններից հետո Չեչնիայի Հանրապետության ղեկավարը հայտարարել էր տարածաշրջանում զանգվածային բողոքի ցույցերը կանխելու և «նման սադրանքը» դադարեցնելու անհրաժեշտության մասին։

Դաղստանում հոկտեմբերի 29-ին հակահրեական անկարգություններ են տեղի ունեցել։ Կեսօրից հետո Խասավյուրտ քաղաքում ամբոխ էր հավաքվել «Ֆլամինգո» հյուրանոցի մոտ՝ տեղեկությունների պատճառով, թե հյուրանոցում, իբր, «Իսրայելից փախստականներ» են տեղավորվել։ Հավաքվածները պահանջել են ապացույցներ, որ հյուրանոցում հրեաներ չկան, քարեր են նետել հյուրանոցի ուղղությամբ և բղավել «Ալլահ աքբար»։ Նույն օրը երեկոյան մի քանի հարյուր տեղացիներ ներխուժել են Մախաչկալայի օդանավակայան՝ մինչ Թել Ավիվից Red Wings-ի սովորական չվերթի ժամանումը։ Նրանք ներխուժել են օդանավակայան և հակահրեական կարգախոսներ բղավելով՝ հրեաների փնտրել։ Խռովարարները կոտրել են դռները, փակել մեքենաների ելքը, բռնի կերպով ստուգել այնտեղ գտնվող մարդկանց անձնագրերը, ջարդել ավտոբուսներ և փորձել ներխուժել ինքնաթիռ։