Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գազայում Իսրայելի կողմից թուրք-պաղեստինյան բարեկամության հիվանդանոցին հարվածը

Լուրեր

24.07.2026 | 13:29
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
24.07.2026 | 13:20
Գագիկ Ծառուկյանը, Արմեն Աշոտյանը, Չալաբյանը և մյուս նստած տղերքը քաղբանտարկյալ են. Շարմազանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 13:14
«Դատվելու ես»․ Արամ Ավետիսյանի հետ միջադեպից հետո քրգործ է հարուցվել․ ձմերուկ վաճառողը ձերբակալվել, ապա ազատ է արձակվել
24.07.2026 | 13:09
Հայ ֆուտբոլիստը Կոնֆերենցիաների լիգայի խաղում երկու գոլ է խփել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 13:00
Մենք երբեք չենք մերժել փողոցային պայքարը, բնականաբար, դրանք զարգացումներ կունենան. Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 12:49
Ինչ է ենթադրում ՌԴ-ի դեմ ԵՄ նոր լայնածավալ պատժամիջոցների փաթեթը և ինչ է այն փոխում․ մանրամասներ
24.07.2026 | 12:38
Ամեն օր պարզվում է, որ այս գործը «մախինացիա» է, սուտ և շինծու. Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 12:29
«Բարսելոնան» ու «Ռեալը» ներկայացրել են նոր համազգեստները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ
24.07.2026 | 12:21
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
24.07.2026 | 12:10
ՌԴ-ն հուլիսի 27-ից կարգելի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը // Ծառուկյանին կրկին հարցաքննում են․ ԼՈՒՐԵՐ
24.07.2026 | 12:00
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:51
Վալերիյ Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Գազայում Իսրայելի կողմից թուրք-պաղեստինյան հիվանդանոցի ռմբակոծումը, գրում է Անադոլու գործակալությունը։

«Մենք խստագույնս դատապարտում ենք հոկտեմբերի 30-ին Գազայում թուրք-պաղեստինյան բարեկամության հիվանդանոցի վրա Իսրայելի հարձակումը։ Չնայած այն հանգամանքին, որ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, այդ թվում՝ Գազայի ուռուցքաբանական միակ հիվանդանոցի կոորդինատները նախապես փոխանցվել են Իսրայելի իշխանություններին, նման հարձակումը ոչ մի կերպ չի կարելի բացատրել»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ «պաշարումը և այս անմարդկային հարձակումները, որոնք ուղղված են Գազայի պաղեստինյան բնակչությանն իրենց ամենատարրական իրավունքներից զրկելուն, ակնհայտորեն խախտում են միջազգային իրավունքը»։

«Իսրայելը պետք է դադարեցնի հարձակումները Գազայի բնակիչների վրա»,- նշում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Հավելենք, որ իսրայելական բանակը հրետակոծել է Գազայի հատվածում գտվող միակ ուռուցքաբանական բուժհաստատությունը, որը թուրք-պաղեստինյան բարեկամության հիվանդանոցն է։ Ըստ տեղեկությունների՝ այն մեծ վնասներ է կրել։

Էմմա Չոբանյան