Դատախազը նոր հանրային քրեական հետապնդում է հարուցել Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Ս.Ղ.-ի նկատմամբ

Լուրեր

25.04.2026 | 13:54
Վաշինգտոնում, Չարլզ III թագավորի այցից առաջ, սխալմամբ Բրիտանական դրոշի փոխարեն կախել են Ավստրալիայի դրոշը
25.04.2026 | 13:30
Էդուարդ Սպերցյանը նշել է «Կրասնոդարի» ամենասկզբունքային մրցակիցներին
25.04.2026 | 13:10
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
25.04.2026 | 12:51
Նորվեգիայում մինչև 16 տարեկան երեխաներին կարգելվի օգտագործել սոցիալական ցանցերը
25.04.2026 | 12:29
Վթարային ջրանջատում Կոտայքում և Արարատում
25.04.2026 | 12:11
Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին. Լըկոռնյու
25.04.2026 | 11:55
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը Մոնթեբելոյում ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշամալիրում
25.04.2026 | 11:33
Հռոմում կայացել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված միջոցառում
25.04.2026 | 11:11
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 25-ի դրությամբ
25.04.2026 | 10:49
Լարս ավտոճանապարհը փակ է
25.04.2026 | 10:26
Դատարանը հաստատել է հաշտությունը․ Աղայան փողոցի հողամասն ու 97 նկուղային տարածքը կվերադարձվեն պետությանը
25.04.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
25.04.2026 | 09:21
Դավիթ Չալոյանն ապրիլի 24-ին հաղթել է թուրք բռնցքամարտիկի ու դուրս եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
Բոլորը

Լոռու մարզի Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Ս.Ղ.-ն, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական կեղծիք կատարելու արդյունքում, օտարել է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ներառված զբոսայգու տարածքներ: Այնուհետև, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի ծագման աղբյուրը թաքցնելու և խեղաթյուրելու, անշարժ գույքն օրինական գործունեության ներքո լեգիտիմացնելու նպատակով, Ս.Ղ.-ն զբոսայգու տարածքները փոխանցել է իր հետ փոխկապակցված անձանց․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 31-ին նոր հանրային քրեական հետապնդում է հարուցել Ս.Ղ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) (1 դրվագ), 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին) (11 դրվագ), 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ hանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) (երկու դրվագ), 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ hանցավոր ճանապարհով ստացված խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)) (մեկ դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) (վեց դրվագ)։