Իսրայելի իշխանություններն իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել Կովկասը

Լուրեր

22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:12
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Բոլորը

Իսրայելի Ազգային անվտանգության խորհուրդը (ԱԱԽ) և Արտաքին գործերի նախարարությունը Մախաչկալայում հակասեմական անկարգություններից հետո Հյուսիսային Կովկասում Իսրայելի քաղաքացիներին սպառնացող վտանգի իրենց գնահատականը բարձրացրել են մինչև չորրորդ մակարդակ, ինչը նշանակում է «անմիջական սպառնալիքի բարձր աստիճան»: Այս մասին ասված է գերատեսչությունների համատեղ հայտարարության մեջ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Իսրայելի իշխանությունները վտանգի չորրորդ աստիճան են սահմանել Ադիգեայի, Չեչնիայի, Դաղստանի, Ինգուշեթիայի, Կաբարդինո-Բալկարիայի, Կալմիկիայի, Կարաչայ-Չերքեսիայի, Հյուսիսային Օսիայի և Ալանիայի, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի ու Միներալնիե Վոդի քաղաքներում գտնվողների համար։

«Ազգային անվտանգության ծառայությունը և Իսրայելի ԱԳՆ-ն հորդորում են ձեզ մոտ ապագայում խուսափել այդ տարածքներ այցելելուց, իսկ այնտեղ գտնվող իսրայելցիներին՝ հնարավորինս շուտ լքել դրանք»,- կոչ են արել գերատեսչությունները։