Դավիթ Խաչատուրյանը չի մասնակցում ԲԴԽ նիստին

Լուրեր

30.04.2026 | 14:53
Արտահերթ նիստ՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում
30.04.2026 | 14:49
ԱՄՆ փոխդեսպանը AmCham-ի ժողովում կարևորել է հայ-ամերիկյան տնտեսական կապերի խորացումն ու ներդրումային աճը
30.04.2026 | 14:38
Հայ թենիսիստները հավաքի են մասնակցում Չեխիայում
30.04.2026 | 14:26
Իրանի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ծովային շրջափակումը «դատապարտված է ձախողման»
30.04.2026 | 14:18
Էլինա Ավանեսյանը չի ներկայացել մրցախաղին
30.04.2026 | 14:10
Մինչև սահմանը չեն հատել, նման բան ասելը լուրջ չէ. Փաշինյանը` գերիների վերադարձի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 14:02
Զելենսկին արձագանքել է Պուտինի՝ մայիսի 9-ի հրադադարի առաջարկին
30.04.2026 | 13:54
Մուստաֆաևի` Ջուջևան այցելելու հարց չի քննարկվել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:45
Պերմը երկրորդ օրն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել. դպրոցներում և բուհերում դասերը չեղարկվել են
30.04.2026 | 13:36
Գնում ենք, տեսնում ենք Արծվաշենում մզկիթ ա կառուցվել, ասելու ենք՝ պատմամշակութային արժե՞ք ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:29
Իսլամ Մախաչևը սկսել է պատրաստվել հաջորդ մենամարտին
30.04.2026 | 13:27
Երկու փոխվարչապետերի այցերը պատմական են. Փաշինյանը` Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:18
Իսրայելը մի քանի նավ է կալանավորել Գազայի օգնության նավատորմից
30.04.2026 | 13:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.04.2026 | 12:58
CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդում այսօր սկսվեց սնանկության դատարանի դատավոր Արտաշես Հովհաննիսյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը: ԲԴԽ նիստին չի մասնակցում գիտնական անդամ Դավիթ Խաչատուրյանը: Նիստը նախագահող Կարեն Անդրեասյանը հայտնեց, թե Խորհուրդն ինչ կազմով է քննում գործը, սակայն Խաչատուրյանի բացակայության հանգամանքին և դրա պատճառներին չանդրադարձավ:

Նշենք, որ ԲԴԽ-ն գործում է 5 դատավոր անդամի և 5 գիտնական անդամի կազմով: Դավիթ Խաչատուրյանը որպես գիտնական է ընտրվել ԲԴԽ անդամ, իսկ այժմ, փաստորեն, դատավոր է նշանակվել: Չի բացառվում, որ նրա բացակայությունը այս հանգամանքով պայմանավորված լինի, սակայն այս պահի դրությամբ Խաչատուրյանի` ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական տալու վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն առկա չէ: ԲԴԽ լրատվական ծառայությունից հայտնեցին, որ պարզաբանում ստանանք Դավիթ Խաչատուրյանից, սակայն վերջինիս հետ այս պահին կապ հաստատել չի ստացվել:

Նիստին մասնակցում է ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը, որը երեկ` հոկտեմբերի 30-ին, նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր: Հատկանշական է, որ Հովսեփյանն էլ որպես Երևանի ընդհանուր իրավասության դատարանի առաջին ատյանի դատավոր է ընտրվել ԲԴԽ կազմում, ուստի՝ ստացվում է, որ այժմ ԲԴԽ կազմում Վճռաբեկ դատարանից երկու ներկայացուցիչ կա` Նաիրա Հովսեփյանը և Քրիստինե Մկոյանը, իսկ Երևանի դատարանից ներկայացուցիչներ ընդգրկված չեն:

Արաքս Մամուլյան