Դաղստանում հակահրեական անկարգություններին մասնակցելու համար 83 մարդ է ձերբակալվել

Լուրեր

22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
Բոլորը

Մախաչկալայում հակահրեական անկարգություններին հաջորդած 24 ժամվա ընթացքում ձերբակալվել է 83 անձ։ Այս մասին  հայտնել է  ՌԴ ՆԳՆ Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը, գրում է Meduza-ն։ Երեկ ՆԳՆ-ն հայտնել էր, որ անկարգությունների շուրջ 150 մասնակցի ինքնությունը պարզվել է լուսանկարների և տեսանյութերի հիման վրա։

Ինչպես հայտարարել էր Մախաչկալայի ղեկավար Յուսուփ Ումավովը, «անօրինական գործողությունների մեջ ներգրավվածները հիմնականում 20-25 տարեկան են»։ Ըստ նրա՝ կանխելու համար երիտասարդների ներգրավումը անօրինական գործողություններին քաղաքի յուրաքանչյուր շրջանում ստեղծվել է մեկական աշխատանքային խումբ, որը վերահսկում է սոցիալական ցանցերը և հանդիպում բնակիչների հետ՝ իրազեկման աշխատանքներ իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ի երեկոյան հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Մախաչկալայի օդանավակայանում Թել Ավիվ-Մախաչկալա չվերթի ժամանումից առաջ։ Պաղեստինյան դրոշներով և ցուցապաստառներով անձինք փորձել են ուժով ներթափանցել ինքնաթիռ, այնուհետև սկսել են ստուգել մեքենաները, որոնք դուրս են եկել օդանավակայանից՝ փնտրելով Իսրայելից փախստականների, ինչից հետո ցուցարարները ներխուժել են թռիչքուղի։ Անկարգությունների հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ։