Նեթանյահուն հայտարարել է ռազմական գործողության երրորդ փուլի մեկնարկի մասին

Լուրեր

24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
24.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) սկսել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմի երրորդ փուլը, որը ներառում է ցամաքային ռազմական գործողության ընդլայնում, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք պատերազմի մեջ ենք: Մենք մեր առջև հստակ նպատակ ենք դրել՝ ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի ռազմական և վարչական ներուժը: Մենք դա անում ենք համակարգված․․․ Երրորդ փուլը Գազայի հատված ցամաքային ներթափանցման ընդլայնումն է: Իսրայելի պաշտպանության բանակը դա անում է չափված, շատ հզոր քայլերով, քայլ առ քայլ համակարգված առաջխաղացումով»,- ասել է վարչապետը:

Իր ուղերձում Նեթանյահուն ընդգծել է, որ Իսրայելի կողմից սկսված արշավը ժամանակ կպահանջի։ «Կլինեն անսպասելի խոչընդոտներ, կլինեն դժվարություններ, կլինեն կորուստներ, կլինեն անակնկալներ, բայց, ի վերջո, ես ձեզ մի բան եմ խոստանում՝ ՀԱՄԱՍ-ը կտապալվի, ՀԱՄԱՍ-ը կպարտվի, կլինի մեկ ուրիշ Գազա», – ասել է վարչապետը։

«Մենք փորձում ենք Գազայի բնակչությանը տեղափոխել հարավային հատված, ստեղծել ենք անվտանգ գոտի այնտեղ, որտեղ ցանկանում ենք հումանիտար օգնություն ուղարկել։ Մենք դա անում ենք մեր ամերիկացի ընկերների հետ համաձայնեցված։ Այս գործընթացը նույնպես ժամանակ է պահանջում»,- պարզաբանել է Իսրայելի վարչապետը։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալները լայնածավալ ահաբեկչություն են իրականացրել Իսրայելի վրա և իրականացրել արդի իսրայելական պետության պատմության մեջ խաղաղ բնակչության ամենամեծ ջարդը։ Նախնական տվյալներով՝ զոհվել է ավելի քան 1400 մարդ։ Ահաբեկիչները նաև ավելի քան 200 պատանդ են վերցրել և տարել Գազայի հատված։