ՌԴ-ն Բախմուտում պաշտպանությունից անցել է ակտիվ գործողությունների․ Սիրսկի

Լուրեր

24.02.2026 | 15:01
«Մարտի 1»-ի գործով հնարավոր է նոր մեղադրյալներ լինեն // Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը․ ԼՈՒՐԵՐ
24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
24.02.2026 | 14:44
Թեհրանն ու Բաքուն համապարփակ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
24.02.2026 | 14:38
Հայաստանում ավտոմոտոսպորտի ոլորտում ձևավորել է մասնագիտական ներուժ․ FIA-ի գլխավոր քարտուղար
24.02.2026 | 14:27
Հայտնի է դարձել՝ ինչ է Մեսին ասել մրցավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:19
Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը
24.02.2026 | 14:14
Բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան շենքի մոտ․ լրանում է Ուկրաինայի վրա հարձակման 4-րդ տարելիցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:02
Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է զրո քվե տա ժողովուրդը. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:53
Ուսումնասիրում ենք «Իմ քայլը» հիմնադրամի, «Ուժեղ Հայաստանի» առաջարկները. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:42
«Այսօր լրանում է ուղիղ չորս տարին, ինչ Պուտինը երեք օրում գրավում է Կիևը». Զելենսկի
24.02.2026 | 13:31
Առաջարկվում են տուրքի նոր տեսակներ՝ մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար
24.02.2026 | 13:29
Ֆլոյդ Մեյվեզերն ու Մենի Պակյաոն ռևանշ մենամարտ կանցկացնեն
24.02.2026 | 13:20
Իրանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհվել է չորս մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:09
«Զանգեզուրի միջանցքը» և «Թրամփի ուղին» համաձայնեցված են. թուրք պատգամավոր
24.02.2026 | 13:00
Դուք չգիտե՞ք՝ ինչու է անհնար խոսել Մայր Աթոռի ներկայացուցիչների հետ․ Ղազարյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերն ուժեղացրել են իրենց խմբավորումը Դոնեցկի շրջանի Բախմուտի մերձակայքում և անցել ակտիվ մարտական գործողությունների։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Արևելքում իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Հակառակորդը չի հրաժարվում հաջողության հասնելու փորձերից և ամեն օր գրոհում է մեր դիրքերը։ Առանձնակի ակտիվություն է ցուցաբերում Կուպյանսկի շրջանում, որտեղ փորձում է առաջ շարժվել միանգամից մի քանի ուղղություններով։ Բախմուտի շրջանում հակառակորդը զգալիորեն ուժեղացրել է իր խմբավորումը և պաշտպանությունից անցել ակտիվ գործողությունների»,- ասել է Սիրսկին «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ռուս զինվորականներն օդադեսանտային ստորաբաժանումների միջոցով փորձում են կասեցնել ուկրաինական զորքերի առաջխաղացումը և վերականգնել կորցրած դիրքերը։ Ըստ ուկրաինացի գեներալի՝ ռուսական բանակն իր գործողություններին աջակցում է ծանր հրետանային և ականանետային կրակոցներով։

«Կամիկաձե անօդաչու թռչող սարքերի օգտագործումը մշտապես աճում է»,- ասել է նա:

Միաժամանակ, ըստ Սիրսկիի, ռուս զինվորականները չեն հասնում իրենց նպատակներին և մեծ կորուստներ են կրում։