Հաշվեքննիչ պալատը 2024 թ. կիրականացնի 40 հաշվեքննություն

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

2024 թվականին ՀՀ հաշվեքննիչ պալատի բնականոն գործնեությունն ապահովվելու նպատակով բյուջետային հայտ է կազմվել եւ քննարկման է առաջարկվել` հիմք ընդունելով գործող իրավակարգավորումները եւ մեթոդաբանությունը. ասել է ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Նրա խոսքով 2024 թվականին հայցվում է շուրջ 1,2 մլրդ դրամ: Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ մասնավորապես այն ուղղված կլինի արտաքին պետական հաշվեքննության գործառույթի առաքելությունը ներկայացնելուն, ինչը նշանակում է նպաստել հանրային սեփականությունը կառավարելու բարելավմանը:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահը նշել է, որ 2024 թվականին լինելու է շարունակությունն այն իրավակարգավորումների, որոնք այսօր գործում են եւ դրանց համապատասխան նվազագույն օրենսդրական պահանջ հանդիսացող բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ եզրակացությունը ներկայացվի: Սա այն արդյունքային ցուցանիշների խումբն է ներկայացնում, որն ընդգրկված է բյուջետային հայտում եւ որի շրջանակում նախատեսվում է իրականացնել 40 հաշվեքննություն` 10 պետական մարմիններում:

Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրել է, որ այս տարի նախաձեռնվել եւ արվել են որոշակի փոփոխություններ կառուցվածքում` 10 կառուցվածքային ստորաբաժանման փոխարեն գործում է 6-ը, որոնք իրականացնում են հաշվեքննություններ: Նա հավելել է, որ չի բացառվում այս փոփոխությունն իրականացնել մինչեւ բյուջեի նախագիծը վերջնականացնելը: «Խոսքը վերաբերում է բացառապես քանակական ցուցանիշին, սա ամենեւին չի նշանակում, որ փոփոխության կենթարկվի որակը կամ արդյունքը, որն ակնկալվում է ստանալ»,- ասել է նա:

ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահն անդրադարձել է երկրորդ մասում ներառված հաշվեքննություններին, որի քանակական ցուցանիշը 10 է եւ ենթադրվում է, որ 2024 թվականին գործունեության արդյունքում հաշվեքննիչ պալատը 10 թեմաների վերաբերյալ ներկայացնել կարծիք, առաջարկություններ, որոնք կնպաստեն հանրային սեփականության կառավարումը բարելավելուն:

Ծրագրի երրորդ մասով նախատեսվում է միջոցառումներ իրականացնել միջազգային համագործակցության շրջանակում:

«Մենք ներկայացրել ենք շուրջ 1,2 մլրդ դրամի բյուջետային հայտ, որի 90 տոկոսը կազմում է ընթացիկ ծախսերը, դրանից 86 տոկոսն աշխատանքի վարձատրության ծախսերն են կազմում»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով նախատեսվում է շուրջ 37 մլն դրամի ապրանքների եւ ծառայությունների գնման ծրագիր, 44 մլն դրամ է կազմում վարձակալության համար ակնկալվող միջոցները եւ 20 մլն դրամ է կազմում պահուստային ֆոնդը:

Անդրադառնալով առկա խնդիրներին նա տեղեկացրել է, որ առաջարկված են բյուջետային հարցում տեխնիկական հագեցվածության, շենքային պայմանների բարելավման եւ տրանսպորտային միջոցների թարմացման հարցերը: