Ոստիկանությունը 24-ժամյա ռեժիմով հասանելիություն կունենա հասարակական օբյեկտների տեսահսկման համակարգերին. Ֆիդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.04.2026 | 13:36
Գնում ենք, տեսնում ենք Արծվաշենում մզկիթ ա կառուցվել, ասելու ենք՝ պատմամշակութային արժե՞ք ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:29
Իսլամ Մախաչևը սկսել է պատրաստվել հաջորդ մենամարտին
30.04.2026 | 13:27
Երկու փոխվարչապետերի այցերը պատմական են. Փաշինյանը` Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:18
Իսրայելը մի քանի նավ է կալանավորել Գազայի օգնության նավատորմից
30.04.2026 | 13:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.04.2026 | 12:58
CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios
30.04.2026 | 12:50
Ռոնալդուն՝ սաուդյան լիգայի մասին․ «Ես շատ վատ բաներ եմ տեսնում, սա այլևս ֆուտբոլ չէ»
30.04.2026 | 12:41
Կարս-Գյումրի երկաթուղին կամրապնդի տարածաշրջանային կապը, օգուտներ կբերի ամբողջ Հարավային Կովկասին. ԵՄ
30.04.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 12:25
Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին
30.04.2026 | 12:22
Խուլիան Ալվարեսը գերազանցել է Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում
30.04.2026 | 12:10
Ադրբեջանով հացահատիկ է գալիս ՀՀ // «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը հաստատվեց․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 12:00
ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն մի շարք կայքերի հետ կատարում է անկախ վերահսկողի դեր. RSF
30.04.2026 | 11:55
ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ ֆոն դեր Լայենին և ԱնտոնիուԿոշտային
30.04.2026 | 11:50
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, անցանք գործի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որի ընդունման դեպքում ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնը 24-ժամյա իրական ռեժիմով հասանելիություն կունենա հասարակական օբյեկտների տեսահսկման համակարգերին․ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ այս մասին ասաց Ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։

Ֆիդանյանը նշեց, որ խոսքը բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, զենքի առևտրով զբաղվող կազմակերպությունների, դեղատների, առևտրի օբյեկտների և առևտրի իրացման վայրերի, հանրային սննդի օբյեկտների, սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների, ուսումնական հաստատությունների, էլեկտրոնային համակարգերի միջոցով հսկվող ավտոկայանատեղերի տեսահսկման համակարգերի մասին է։

«Արդյունքում, կունենանք ինչպես վարչական իրավախախտումների հայտնաբերման և ամրագրման, այնպես էլ հանցագործությունների կանխարգելման և բացահայտման միասնական կենտրոն, որն անհրաժեշտ տեղեկատվությամբ կապահովի ոստիկանությանը և այլ իրավապահ մարմիններին, իսկ նորագույն տեսախցիկների կիրառումը հնարավորություն կտա, օրինակ՝ մոդելով, մակնիշով, գույնով կամ հաշվառման համարանիշով հայտնաբերել տրանսպորտային միջոցները, դրանց շարժի հետագիծը, տարբեր հատկանիշներով նույնականացնել օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձանց ու հետախուզվողներին և այլն»,- ասաց Ֆիդանյանը։