Բարեփոխումների արդյունքները քաղաքացիները կզգան 2024 թվականի առաջին ամիսներից․ Կարեն Անդրեասյանն ընդունել է ԵՄ դեսպանին

Լուրեր

15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին․ տեղեկացնում են ԲԴԽ-ից։

Հանդիպման ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նախագահը Եվրոպական Միության դեսպանին է ներկայացրել վերջին մեկ տարում դատական համակարգում կատարված հսկայածավալ բարեփոխումներն ու արձանագրված ձեռքբերումները, որոնց դրական հետևանքները քաղաքացիներն իրենց կյանքում կզգան արդեն 2024 թվականի առաջին ամիսներից: Կարեն Անդրեասյանն անդրադարձել է ինչպես Հայաստանում իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարում դատարանների ունեցած մեծ դերին, այնպես էլ հենց դատական համակարգի ներսում կոռուպցիոն երևույթների դեմ տարվող աշխատանքներին: Խորհրդի նախագահը կարևորել է դատավորների հեղինակության, ինչպես նաև դատարանների նկատմամբ հասարակության վստահության բարձրացմանն ուղղված կատարվող աշխատանքները:

Կարեն Անդրեասյանը հատկանշական է համարել, որ Բարձրագույն դատական խորհրդի համար առաջնային է Եվրոպական Միության հետ համագործակցությունը, որի դրական արդյունքներից մեկն է ավարտական փուլում գտնվող քաղաքացիական դատավարության թվայնացումը, ինչը լինելու է և՛ ի շահ քաղաքացու, և՛ ի շահ պետության, քանի որ փոփոխության արդյունքում կթոթափվի դատավորների ծանրաբեռնվածությունը, ինչն էլ կհանգեցնի դատական գործերի քննության ժամկետների էական նվազման:

ԵՄ դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության ընթացքում գրանցած ձեռքբերումների համար, առանցքային է համարել դատական իշխանության անկախության ապահովումը և պատրաստակամություն հայտնել ամրապնդելու փոխգործակցությունը՝ կարևորելով ՀՀ դատական իշխանության և Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի միջև համագործակցության ամրապնդումը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առկա համագործակցությունն առավել խորացնելու՝ փորձի փոխանակման, դատաիրավական համակարգի քաղաքականության մշակման հարցում փոխգործակցության, դատարանների շենքային պայմանների բարելավմանն ուղղված հայեցակարգերի մշակման և կառուցակարգային այլ հարցերին առնչվող ծրագրերի իրագործման վերաբերյալ: