Արմեն Աշոտյանի գործով դատավորը հրաժարվեց ինքնաբացարկ հայտնել

Լուրեր

03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
03.08.2026 | 19:52
Կառավարությունը ձևավորվեց․ ով է մնում, ով՝ հեռանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի, ԵՊԲՀ նախկին հաշվապահ Լարիսա Պարսեղյանի, դեղագետ Մարթա Սիմոնյանի և Ռոլան Դավթյանի գործով դատավարությունը։

Արմեն Աշոտյանի պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Վահե Դոլմազյանին նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով՝ շեշտելով հիմնավոր կասկածներ ունեն, որ դատավորն անկողմնակալ չէ։

«Հարգելի՛ դատարան, Դուք կոնկետ նպատակադրմամբ անտեսել եք Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված մի շարք պահանջներ. շարունակել եք նիստը՝ մեղադրյալներից մեկի բացակայությամբ այն դեպքում, երբ այդ հարցը բարձրացվել էր։ Կողմերի քննարկման առարկա չեք դարձրել նաև տուժողների երկու ներկայացուցիչների բացակայությամբ նիստը շարունակելու հնարավորությանը հարցը։ Ես հեռու եմ այն մտքից, որ այս խախտումներն օրենքի չիմացության կամ անփութության հետևանք էին։ Միակ ողջամիտ բացատրությունն այն էր, որ դատավորը շտապում էր խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու միակ կալանավորված անձի՝ մեր վստահորդ Արմեն Աշոտյանի նկատմամբ։ Այլ կերպ՝ դատարանը շտապում էր հայտարարել, որ Արմեն Աշոտյանը պետք է ևս երեք ամիս մնա կալանքի տակ»,- իր խոսքում նշեց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Պաշտպանի խոսքով՝ մեղադրանքի կողմն անգործության էր մատնված ամբողջ քննարկման ընթացքում, իսկ դատախազների գործառույթն ամբողջությամբ իրականացնում էր մեկ այլ սուբյեկտ։

«Դատավորը չի դիտարկել մեր կողմից ներկայացված երկու երաշխավորագրերն այն հիմքով, որ դատավորը չի ճանաչում Կոլումբիայի նախկին նախագահին և ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահին, մինչդեռ, օրենքը ամենևին պարտադիր չի համարում, որ երաշխավոր դառնալու ցանկություն ունեցող անձանց դատավորը անձնապես կամ հանրորեն ճանաչի»,- նշեց Մելիքյանը։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ նշեց, որ կասկածի տակ է դնում դատավորի մասնագիտական ունակությունները։ Նման գնահատականի հիմքը, ըստ փաստաբանի, դատական ակտում տեղ գտած ձևակերպումներն են։

Մեղադրանքի կողմն առարկեց ներկայացված միջնորդության դեմ, նշելով, որ դա անհիմն է։ Կողմերին լսելուց հետո դատավորը որոշում կայացրեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը։

Հիշեցնենք՝ Աշոտյանը և մյուսները մեղադրվում են «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված կոռուպցիոն չարաշահումների, վստահված գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման մեջ։ Սկզբում նրա նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց չհեռանալու արգելքը, սակայն ավելի ուշ Աշոտյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ նա խախտել է խափանման միջոցի պայմանները: