ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից առևանգված գերմանացի ուսանողուհի Շանի Լուկը մահացել է

Լուրեր

16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
16.05.2026 | 12:58
Պարույր Հովհաննիսյանը ECOSOC-ում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը էներգետիկ և առևտրային ռիսկերի վերաբերյալ
16.05.2026 | 12:36
Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
16.05.2026 | 12:34
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 16-ի դրությամբ
16.05.2026 | 12:12
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
16.05.2026 | 11:55
Առանց քննության կվերականգնվի «պռավից» զրկված քաղաքացիների վարորդական իրավունքները․ Փաշինյանի առաջարկը
16.05.2026 | 11:33
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 2-8-ը
16.05.2026 | 11:17
Լուսավոր միտքը մեր պետության կազմարար միավորն է․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը
16.05.2026 | 11:00
Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպել է The James Madison Institute-ի փոխնախագահի հետ
16.05.2026 | 10:52
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են են Ստավրոպոլը․ «Ազոտ» քիմիական գործարանը հրդեհվել է
16.05.2026 | 10:40
Մատեյս դե Լիգտը բաց կթողնի աշխարհի առաջնությունը
16.05.2026 | 10:16
Հրդեհ Ստեփանավան քաղաքում
16.05.2026 | 09:51
«Բավարիան» նոր պայմանագիր է կնքել Մանուել Նոյերի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀԱՄԱՍ-ի զինյալների կողմից առևանգված գերմանացի ուսանողուհի Շանի Լուկը մահացել է։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է նրա մայրը։

Կինը գերմանական RTL և NTV հեռուստաալիքներին ասել է, որ դստեր մահվան լուրը ստացել է կիրակի՝ իսրայելցի զինվորականներից։ Իսրայելի ԱԳՆ-ն հաստատել է առևանգված Շանի Լուկի մահը։

22-ամյա Շանի Լուկը Իսրայելի և Գերմանիայի քաղաքացի է։ ՀԱՄԱՍ-ի զինյալները նրան առևանգել էին հոկտեմբերի 7-ին Իսրայելի հարավում երաժշտական փառատոնի վրա հարձակման ժամանակ:

Համացանցում տարածվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է աղջիկն ուշագնաց պառկած բեռնատարի հետևի հատվածում:

Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով Գազայի աղբյուրներին, հայտնել էին, որ Շանի Լուկը ծանր վիճակում գտնվում է Գազայի հիվանդանոցներից մեկում։