Գերմանիայի ՊՆ ղեկավարը կոչ է արել Եվրոպայում պատերազմի նախապատրաստվել

Լուրեր

24.07.2026 | 12:00
Պետբյուջեն առաջին կիսամյակում կատարվել է 67.3 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված պակասուրդի փոխարեն
24.07.2026 | 11:51
Վալերի Օսիպյանից 2520 դրամ պակաս կպահանջեն, սակայն բռնագանձման ցանկում է ներառվել ոստիկանությունից ստացած բնակարանը
24.07.2026 | 11:40
Թրամփը հայտարարել է, որ իրանական սառեցված միջոցներից կվճարվի նավագնացությանը հասցված վնասը
24.07.2026 | 11:27
Արփինե Սարգսյանը հանձնարարել է հստակ թիրախներ սահմանել ոստիկանության աշխատանքի համար
24.07.2026 | 11:14
ԱՄՆ-ը նոր մաքսատուրքեր է սահմանել 60 գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի նկատմամբ
24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
Բոլորը

Մերձավոր Արևելքում զինված հակամարտությունը և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը կարող են հանգեցնել պատերազմի Եվրոպայում։ ZDF-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։

«Մենք պետք է նորից վարժվենք այն մտքին, որ Եվրոպայում կարող է պատերազմի վտանգ լինել», – ասել է նա:

Պաշտոնյան հավելել է, որ այս առումով Գերմանիան պետք է կարողանա պաշտպանել իրեն՝ դա վերաբերում է և՛ Բունդեսվերին, և՛ հասարակությանը։

«Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի»,- ընդգծել է Պիստորիուսը։

ՊՆ ղեկավարը հերքել է այն մեղադրանքները, թե կառավարությունը շատ դանդաղ է արձագանքում նոր սպառնալիքներին։ Նա հիշեցրել է, որ վերակազմավորել է Բունդեսվերը։ Բացի այդ, որպես պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման, ստեղծվել է 100 միլիարդ եվրո արժողությամբ հատուկ հիմնադրամ:

«Դա չի լինում ավելի արագ, քան հիմա»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ Բունդեսվերի վիճակը «վաղուց անտեսված է եղել», և «այն ամենը, ինչ ավերվել է 30 տարում, չի կարող վերականգնվել 19 ամսում»։ Միևնույն ժամանակ, Պիստորիուսը խոստացել է, որ «մինչև այս տասնամյակի վերջը Գերմանիան բոլորովին այլ վիճակում կլինի»։

Ավելի վաղ նախարարը հիմնարար փոփոխություններ էր իրականացրել ՊՆ կառուցվածքում։ Մասնավորապես, նա կրճատել է ստորաբաժանման ղեկավարության թիվը 370-ից մինչև 160 աշխատակցի՝ կառավարումը պարզեցնելու և կրկնակի ենթակայությունը վերացնելու նպատակով։