Իսրայելական տանկեր են նկատվել Գազայի ծայրամասում

Լուրեր

19.12.2025 | 16:49
Ինձ չեն ստիպել, ես եմ դիմում գրել, դուրս եկել. Աղազարյանի որդին՝ ՔՊ-ից և աշխատանքից դուրս գալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 16:40
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
19.12.2025 | 16:38
Խոզի, գառան միսն ու իշխան ձուկը թանկացել են
19.12.2025 | 16:36
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանը հոգևորականների մեղադրեց գործակալ լինելու մեջ․ փա՞ստ, թե քաղաքական հայտարարություն
19.12.2025 | 16:27
Աննախադեպ արդյունք՝ հայկական բռնցքամարտում
19.12.2025 | 16:20
Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
19.12.2025 | 16:18
TikTok-ն իր ամերիկյան ստորաբաժանումը վաճառելու գործարք է կնքել
19.12.2025 | 16:09
Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի բանաձևը
19.12.2025 | 15:58
Մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ տարածքներում տարբեր անձանց պատկանող 10 կառույց
19.12.2025 | 15:50
Մայր Աթոռը՝ Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների դիմումի ընթացքի մասին
19.12.2025 | 15:47
Հանրային մեղադրողն ընթերցեց Հովիկ Աղազարյանի մեղադրանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 15:39
Ովքեր են դուրս եկել Գերագույն հոգևոր խորհրդի կազմից. հայտնի են նոր անդամները
19.12.2025 | 15:32
Պուտինը ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների հնարավոր բռնագրավումը «կողոպուտ» է անվանել և խոսել ծանր հետևանքներից
19.12.2025 | 15:25
Ըստ պաշտպանի՝ Աղազարյանի նկատմամբ նոր հետապնդում է հարուցվել՝ առանց անձեռնմխելիությունը հաղթահարելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 15:21
Ով է լինելու «Բարսելոնայի» հիմնական դարպասապահը Տեր Շտեգենի վերադարձից հետո
Բոլորը

Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը նկատվել են Գազա քաղաքի արվարձաններում, որը Գազայի հատվածի բնակչության ամենամեծ կենտրոնն է, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով ականատեսներին։ Նրանց տվյալներով՝ տանկերը փակել են անկլավի հյուսիսային ու հարավային շրջանները միացնող գլխավոր ճանապարհը, փոխանցում է The Times of Israel-ը։

Իսրայելի բանակի խոսնակ Դանիել Հագարին էլ ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Իսրայելի բանակը գործում է ըստ պլանի և աստիճանաբար առաջ է շարժվում։

Հագարին չի մեկնաբանել Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային զորքերի գտնվելու վայրը այն բանից հետո, երբ տեղեկություններ են հայտնվել Գազայի գլխավոր ճանապարհով տանկերի տեղաշարժի մասին։

Իսրայելի և Գազայի հատվածը վերահսկող պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատերազմը շարունակվում է հոկտեմբերի 7-ից։ Այն սկսվել է այն բանից հետո, ինչ պաղեստինյան շարժումը հարյուրավոր հրթիռներ արձակեց Իսրայելի տարածքի ուղղությամբ՝ ներխուժելով որոշ բնակեցված տարածքներ և պատանդներ վերցնելով: Իսրայելը պատասխանել է ռազմական գործողությամբ՝ հայտարարելով ցամաքային մարտերի նախապատրաստման մասին։