ՊԵԿ-ը բացահայտել է առանց հաշվարկային փաստաթղթերի մրգի և բանջարեղենի վաճառքի դեպքեր

Լուրեր

30.04.2026 | 13:45
Պերմը երկրորդ օրն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել. դպրոցներում և բուհերում դասերը չեղարկվել են
30.04.2026 | 13:36
Գնում ենք, տեսնում ենք Արծվաշենում մզկիթ ա կառուցվել, ասելու ենք՝ պատմամշակութային արժե՞ք ա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:29
Իսլամ Մախաչևը սկսել է պատրաստվել հաջորդ մենամարտին
30.04.2026 | 13:27
Երկու փոխվարչապետերի այցերը պատմական են. Փաշինյանը` Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 13:18
Իսրայելը մի քանի նավ է կալանավորել Գազայի օգնության նավատորմից
30.04.2026 | 13:09
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
30.04.2026 | 12:58
CENTCOM-ի հրամանատարը Թրամփին կտեղեկացնի Իրանի դեմ նոր ռազմական տարբերակների մասին. Axios
30.04.2026 | 12:50
Ռոնալդուն՝ սաուդյան լիգայի մասին․ «Ես շատ վատ բաներ եմ տեսնում, սա այլևս ֆուտբոլ չէ»
30.04.2026 | 12:41
Կարս-Գյումրի երկաթուղին կամրապնդի տարածաշրջանային կապը, օգուտներ կբերի ամբողջ Հարավային Կովկասին. ԵՄ
30.04.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 12:25
Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին
30.04.2026 | 12:22
Խուլիան Ալվարեսը գերազանցել է Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում
30.04.2026 | 12:10
Ադրբեջանով հացահատիկ է գալիս ՀՀ // «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը հաստատվեց․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 12:00
ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն մի շարք կայքերի հետ կատարում է անկախ վերահսկողի դեր. RSF
30.04.2026 | 11:55
ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ ֆոն դեր Լայենին և ԱնտոնիուԿոշտային
Բոլորը

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը մշտական հսկողություն է իրականացնում 3-րդ երկրներից միրգ-բանջարեղենի ներմուծմամբ և մեծածախ վաճառքով զբաղվող տնտեսավարողների նկատմամբ. այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

«Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ մի խումբ հարկ վճարողներ ՀՀ տարածք ներմուծված միրգ-բանջարեղենն իրացնում են առանց հաշվարկային փաստաթղթերի կամ դուրս են գրում ոչ իրական արժեքներով հաշվարկային փաստաթղթեր։

Այսպես` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից հիմնադրվել է «Սիամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը: Ներմուծվել է շուրջ 1900 տոննա միրգ, որն ըստ ձեռքբերված տեղեկությունների, ամբողջությամբ իրացվել է, սակայն հարկային հաշվարկներում չի արտացոլվել։

Կատարված նախնական հաշվարկով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս։ Հանցանք կատարած լինելու անմիջականորոն ծագած հիմնավոր կասկածի հիմքով՝ ընկերության տնօրենը Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձերբակալվել և ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ դեպքի առթիվ նախաձեռնվել է քերական վարույթ։

Քրեական վարույթով նախաքննության շրջանակում ընկերության տնօրենը տվել է խոստովանական ցուցմունք, ներկայացրել է հարկային հաշվարկները և վերականգնել է պատճառված վնասի մի մասը, իսկ մյուս մասը պարտավորվել է վերականգնել սեղմ ժամկետում։ Ներկայումս միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված վնասի վերջնական չափը ճշտելու և վերականգնելու ուղղությամբ։

Պետական եկամուտների կոմիտեն միրգ-բանջարեղենի մեծածախ առևտրով զբաղվող տնտեսավարողներին հորդորում է հարկային մարմին ներկայացված հաշվարկներում չխեղաթյուրել միրգ-բանջարեղենի ձեռքբերման և իրացման իրական գներն ու քանակները, ձեռնպահ մնալ մեծածախ եղանակով ապրանքների իրացումները հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով և գների թերհայտարարագրմամբ ձևակերպելուց, ինչպես նաև արհեստականորեն ձևավորված ավելացված արժեքի հարկի դեբետները հետ ստանալուց»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: