Նորք-Մարաշի գերեզմանատան վարիչը կալանավորվել է 4500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեղադրանքով

Լուրեր

30.04.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 12:25
Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին
30.04.2026 | 12:22
Խուլիան Ալվարեսը գերազանցել է Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում
30.04.2026 | 12:10
Ադրբեջանով հացահատիկ է գալիս ՀՀ // «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը հաստատվեց․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 12:00
ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն մի շարք կայքերի հետ կատարում է անկախ վերահսկողի դեր. RSF
30.04.2026 | 11:55
ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ ֆոն դեր Լայենին և ԱնտոնիուԿոշտային
30.04.2026 | 11:50
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, անցանք գործի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:46
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում նահանջել է, սակայն մնում է տարածաշրջանում առաջատարը. հրապարակվել է RSF-ի զեկույցը
30.04.2026 | 11:41
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 18 մարդ
30.04.2026 | 11:33
Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Արման Ծառուկյանի ասածը
30.04.2026 | 11:26
Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
30.04.2026 | 11:09
Ադրբեջանով այսօր Հայաստան կուղարվի հացահատիկ և պարարտանյութ
30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ. Շ.-ն, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատան վարիչի պաշտոնը, Վ. Կ.-ի օգտին իր իշխանական լիազորություններն օգտագործելով գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս ազգականին Նորք-Մարաշ գերեզմանատանը հուղարկավորելու և նախընտրելի տարածքում գերեզմանատեղի տրամադրելու համար, Վ. Կ.-ից 2023 թվականի հունիսի 22-ին պահանջել և ստացել է խոշոր չափերի՝ 2.500 ԱՄՆ դոլար կաշառք․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Բացի այդ, Հ. Շ.-ն մեկ այլ անձի՝ Գ. Ե.-ի ազգականին Նորք-Մարաշ գերեզմանատանը հուղարկավորելու և նախընտրելի տարածքում գերեզմանատեղի տրամադրելու համար, Գ. Ե.-ից 2023 թվականի հուլիսի 7-ին պահանջել է կաշառք, այնուհետև միջնորդ Ա. Կ.-ի միջոցով համաձայնության գալով կաշառքի առարկայի չափի շուրջ, նույն օրը Գ. Ե.-ից ստացել է 2000 ԱՄՆ դոլար:

2023 թվականի հոկտեմբերի 27-ին Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատան վարիչ Հ. Շ.-ն, վերջինիս կաշառք տված Գ. Ե.-ն, Վ. Կ.-ն և կաշառքի միջնորդություն կատարած Ա. Կ.-ն ձերբակալվել են:

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար Հ. Շ.-ին մեղադրանք է ներկայացվել (2 դրվագ) ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Կաշառք տալու համար Գ. Ե.-ին ու Վ. Կ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, իսկ Ա. Կ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ կաշառքի միջնորդության համար:

Գերզմանատան վարիչի, ինչպես նաև վերջինիս կաշառք տված Գ. Ե.-ի և Վ. Կ.-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: