Ինչի՞ կարող են հանգեցնել հայկական կողմի կոշտ հայտարարություններն ուղղված Ադրբեջանին․ մեկնաբանում են քաղաքագետները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 16:47
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը
07.09.2026 | 16:36
Ռեստորանային համալիրում 38-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ հրացան է հայտնաբերվել
07.09.2026 | 16:27
Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
07.09.2026 | 16:19
Կոբախձեն մեկնաբանել է Վրաստանի վարչապետի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին լուրերը
07.09.2026 | 16:14
Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
Բոլորը

Արցախի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանն օրերս ասել էր, որ անհրաժեշտության դեպքում հարվածներ կհասցվեն Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարին։ Այս հայտարարությունն անպատասխան չմնաց, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արձագանքեց՝ ակնարկելով, որ Ադրբեջանի համար որպես թիրախ կընտրվի Մեծամորի ատոմակայանը: «Նախքան այդպիսի անպատասխանատու հայտարարություններ անելը, թշնամի կողմը պետք է մտածի այն մասին, որ Հայաստանի տարածքում կան այնպիսի օբյեկտներ, որոնց ոչնչացումից հետո այդ տարածքներում դարեր շարունակ կյանք չի լինի»,- ասված է հայտարարության մեջ։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքով, սա առաջին դեպքը չէ, երբ տեղի է ունենում նման փոխհրաձգություն երկու երկրների միջև:  «Երևանը և 2014թ.-ին և 2016թ.-ին և նաև այժմ հիշեցնում է Բաքվին իր խոցելի կետերը, որոնք կարող են ուղղակի ոչնչացնել Ադրբեջանի ողջ պաշարը։ Իհակե, դա չի նշանակում, որ հայկական կողմը կորուստներ չի ունենա, բայց իմաստազրկվում է ադրբեջանական ռազմական որևէ ավանտյուրա, եթե, իհարկե, ինքը հաղթելու երաշխիքներ չի ունենում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ օրերս կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, նա ասել էր, որ 2016թ. ապրիլյան ագրեսիայի սցենարի կրկնվելու դեպքում հայկական կողմը կարող է և չդիմանալ հակառակորդին շեշտակի և լայնածավալ հակազդելու նպատակով իր զինանոցում առկա բոլոր միջոցները կիրառելու գայթակղությանը։

Այսօր էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով նույն թեմայից, ասել էր, որ Ադրբեջանը խաթարում է խաղաղության մթնոլորտը, և մենք համարժեք ենք լինելու իրավիճակին: «Մենք կարծում ենք, որ խաղաղ ճանապարհով հարցի կարգավորումը կարևոր է, բայց անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ, Ադրբեջանը խաթարում է այդ մթնոլորտը, և մենք համարժեք ենք լինելու իրավիճակին»,- ասաց նա։

«Սրանք նախորդ իշխանությունների կատարած քայլերից հետևություններ արած իշխանությունների հայտարարություններ են»,- Factor.am-ին ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ հավելելով, որ եթե նախկինում պասիվ պաշտպանական քաղաքականություն էր , ապա հիմա պատկերն այլ է։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ հայկական կողմի հայտարարությունները համարժեք են ադրբեջանական կողմի վարքագծին, բայց ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է ունենա ոչ ռազմական լուծում․ «Դրա համար կա մի խոչընդոտ, դա Ադրբեջանի ոչ ադեկվատ դիրքորոշումն է հարցի վերաբերյալ։ Ադրբեջանն ասում է կամ մեզ կհանձնեք այն ամենն ինչ մենք մեր հրահրած պատերազմում կորցրել ենք, կամ նոր պատերազմ կսկսենք: Բանակցային գործընթացը պետք է շարունակվի, իհարկե ոչ այն ձևաչափով, որը հայկական կողմն անում էր՝ այդ կրավորական, Գիքորի կեցվածքից, պետք է դուրս գալ և այլ իրավիճակին շատ ավելի համարժեք գործել, այս վերջին հայտարարություններից ելնելով կարող ենք ասել, որ հայկական կողմն այդ ուղղությամբ քայլեր է կատարում, ընդ որում՝ գործուն քայլեր»։

Մեհրաբյանը նաև ասաց, որ որևէ մեկը չպետք է կարծի, որ Հայաստանին կամ Արցախին կարող են պահել պատերազմի շանտաժի ճիրաններում, պատասխանը հարվածը կարող է լինել այնպիսին, որ դրա մասին անգամ հակառակորդը չէր էլ կարող մտածել։

Լիլիթ Շաբոյան