ԱԽ քարտուղարը Ճապոնիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին է ներկայացրել ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը
Քաղաքականություն
28.10.2023 | 20:23Հոկտեմբերի 28-ին Մալթայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ճապոնիայի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ակիբա Տակեոյի հետ:
Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանային և արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակին և խաղաղության հաստատման ջանքերին: Վերոնշյալի համատեքստում քարտուղար Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ-ի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը:
Հանդիպմանը քննարկվել է նաև անվտանգության և տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները: