«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաները հաջողություններ են գրանցում տեղական և միջազգային հարթակներում

Լուրեր

13.05.2026 | 23:30
Ադրբեջանը հիշատակվում է Պենտագոնի կողմից հրապարակված չբացահայտված թռչող օբյեկտների ֆայլերում
13.05.2026 | 23:16
Չինաստանում ներկայացվել է աշխարհի առաջին փոխակերպվող ռոբոտ-մեքենան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 23:03
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.05.2026 | 22:50
Հռոմ․ Կարեն Խաչանովը պարտվեց Կասպեր Ռուդին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:47
Երևանում ծառն ընկել է չորս տրանսպորտային միջոցի վրա
13.05.2026 | 22:42
Վանաձորի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
13.05.2026 | 22:27
Հայտնի է Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկող մրցավարական անձնակազմը
13.05.2026 | 22:18
Քանի մարդ է մասնակցել Աշտարակում ՔՊ-ի հանրահավաքին 19:55-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
13.05.2026 | 22:08
«80 հազար վարձկան կներգրավենք». զրույց ընտրություններին հայտ ներկայացրած Արտակ Սարգսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 22:00
Ֆրանսիան մեկուսացրել է ավելի քան 1700 ուղևորի տեղափոխող նավը` նորովիրուսի ենթադրյալ բռնկման պատճառով
13.05.2026 | 21:47
Ջանես Նազարյանը՝ մինչև 17 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն
13.05.2026 | 21:42
Թուրքիան և Կատարը կարող են միանալ Սաուդյան Արաբիայի ու Պակիստանի պաշտպանական պայմանագրին
13.05.2026 | 21:30
Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է
13.05.2026 | 21:19
Հանտավիրուսով վարակված ֆրանսիացին ծանր վիճակում է. գրանցվել է վարակի տասնմեկ դեպք
13.05.2026 | 21:10
Անցում՝ նախագահականի, համաներում, երդվյալ ատենակալներ. ինչ են խոստանում քաղաքական ուժերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաները հանրակրթական առարկաներից բացի սովորում են քանդակել, նկարել, ծանոթանում են թատրոնին ու թատերական արվեստի նրբություններին, գնահատում արվեստն ու մշակույթը և հաճախ մասնագիտանում հենց այդ բնագավառներում: 2023 թվականին նրանք մեծ հաջողություններ են գրանցել ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային կրթական հարթակներում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը հպարտությամբ է նշում՝ տարին լի է եղել հաղթանակներով. հաջողության են հասել «Կորիզ» համահայկական մրցույթում, «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնում և այլ հարթակներում: «Հաղթող սերունդ ենք դաստիարականում. միայն հաղթողները կարող են առաջնորդ դառնալ, իսկ մեր երկիրն առաջնորդների կարիք ունի»,-շեշտում է նա և հավելում՝ «Կորիզ»-ն առցանց մրցույթ է, որի նպատակը սովորողների դպրոցական մակարդակում ստացած գիտելիքները ստուգելն է: «Այն համարվում է դպրոցական «Օսկար»: 2022-ին մեր աշակերտները հաջողություն են գրանցել այդ մրցույթում. ունեցել ենք մեկ առաջին և մեկ երկրորդ մրցանակակիր: 2023-ին երկու առաջին մրցանակակիր ունեցանք, այսինքն՝ բարելավեցինք մեր արդյունքները: Եվս երկու աշակերտ ընդգրկվել է լավագույն տասնյակում»,-հայտնում է նա:

Երեմյանի համար հաճելի է կրթահամալիրի սաների հաղթանակը, սակայն առավել հաճելի է այն փաստը, որ նախորդ տարվա հաղթողները կրկնել են իրենց հաջողություններն ու առաջին մրցանակակիրներ դարձել:

«Կորիզ»-ում հաղթել են Մհեր Ասատրյանը, Ալեքսանդր Ֆրանգուլյանը, լավագույն տասնյակում ընդգրկվել են Մանե Ղամբարյանը, Աիդա Հայրապետյանը: «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրը միակն է, որ երկու առաջին մրցանակակիր է ունեցել:

Տնօրենի խոսքով՝ այդ հաղթանակները ոգևորիչ են այլ դասարանների սովորողների համար, քանի որ նրանք հասկանում են, որ գիտելիքով կարող են մրցանակակիր դառնալ, իսկ միջազգային բուհեր ընդունվելու պարագայում մրցանակների շնորհիվ կրթաթոշակներից օգտվել:

«Շատ կարևոր են նաև նվերները: «Կորիզ»-ի թիմը լավ նվերներ էր պատրաստել հաղթողների համար: Ալեքսանդր Ֆրանգուլյանը, որ նախորդ տարի ևս առաջին մրցանակակիր է եղել, իր ստացած նոթբուքը նվիրեց մեր դպրոցին ու ասաց, որ այն ոչ միայն իր, այլև իր ուսուցիչների նվերն է: Մեր աշակերտները շնորհակալության զգացում ունեն: Մեզ մոտ միմյանց օգնելու, աջակցելու, իրար կողքի կանգնելու, մեկը մյուսի հաղթանակով ուրախանալու մթնոլորտ է տիրում»,-նշում է Ռուզաննա Երեմյանը:

Կրթահամալիրի սաները տարվա ընթացքում նաև մասնակցել են զբոսաշրջությանը նվիրված մրցույթի, որտեղ առաջին տեղն են զբաղեցրել: Նրանք ուսումնասիրել են Երևանի կենտրոնի զբոսաշրջային գրավչություններն ու զբոսաշրջային նախագիծ մշակել, որը հաղթել է, իսկ «Նռան հատիկ» փառատոնին, որն անցկացվել է 23-րդ անգամ, «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաները մասնակցում են ավելի քան տասը տարի և ամեն տարի մրցանակային տեղեր զբաղեցնում: Այս տարի փառատոնի շրջանակում 5-րդ դասարանի սաները հանդես են եկել Հովհաննես Շիրազի «Բիբլիական» պոեմի հիման վրա բեմադրված ներկայացմամբ, որը Ռուզան Երեմյանը բարդ ստեղծագործություն է համարում: «Դահլիճում նստած գեթ մեկ մարդ չկար, որին չտպավորեր երեխաների և՛ դերասանական խաղը, և՛ արտիստիզմը, կերպարները զգալու հմտությունը: Մեր կրթահամալիրում «Թատրոն» առարկան անցնում են առաջին դասարանից, մեր սաները բազմակողմանի կրթություն են ստանում, քանի որ մենք կերպարվեստի թեքումով միակ դպրոցն ենք հանրապետությունում, որտեղ առաջինից 12-րդ դասարանում բոլորը նկարում են, քանդակում են, դիզայն են անցնում, արվեստի պատմություն, դիցաբանություն և այլն»,-տեղեկացնում է նա:

Տնօրենը հավաստիացնում է՝ կրթահամալիրն ավարտում են բազմակողմանի զարգացած և կիրթ մարդիկ: Նրանց յոթանասուն տոկոսը մասնագիտանում է արվեստի բնագավառում: Նրանք ճարտարապետներ են, դիզայներներ են, գրքարվեստով, ինտերիերով, էքստերիերով զբաղվող մարդիկ են, քանդակագործներ են, բայց աշակերտների երեսուն տոկոսն ընտրում է այլ մասնագիտություն՝ բժիշկներ, իրավաբաններ, ծրագրավորողներ, ուսուցիչներ: Այժմ կրթահամալիրում աշխատում է այն ավարտած վեց ուսուցիչ:

«Մեր խնդիրը կիրթ, հասարակությանը պիտանի, մտածող քաղաքացի դաստիարակելն է: Օրինակ՝ «Կորիզ» մրցանակաբաշխությանը, որը հիմնադրվել է 2020 թվականին, մեր սաները մասնակցում են երկրորդ անգամ: Երկու տարի նրանք լավագույններից են և հաղթում են բողոքարկելու միջոցով: Երբ նրանք հարցի մեջ սխալ են տեսնում, վերլուծում են այն, եթե տեսնում են, որ պատասխանը դպրոցական դասագրքում չկա, բարձրաձայնում են այդ մասին: Մեր աշակերտները համակերպվող քաղաքցիներ չեն, նրանք մտածող մարդիկ են: Մենք նրանց դաստիարակում ենք այնպես, որ չլինեն ենթարկվող, չխուսափեն սեփական կարծիքն արտահայտելուց: Խրախուսում ենք նրանց՝ կարծիք ունենալու, եթե վստահ են, որ ճիշտ են, այդ ճիշտը պնդելու իրավունքը, եթե սխալ ենք, պատրաստ ենք անգամ ներողություն խնդրել նրանցից»,-ասում է Երեմյանը:

Կրթահամալիրի սաները չեն սահմանափակվում Հայաստանի սահմաններում անցկացվող մրցույթներին մասնակցությամբ և իրենց ուժերը փորձում են նաև միջազգային հարթակներում: Մասնակցում են միջազգային փառատոնների, ցուցահանդեսների: Վերջերս աշխատանքներ են ուղարկել Եգիպտոս՝ «Եգիպտոսն աշխարհի երեխաների աչքերով» ցուցահանդեսին մասնակցելու համար: Ճապոնիային նվիրված ցուցահանդեսի ևս մասնակցել են և հաջողել:

«Կրթությունն ամենակարևորն է. եթե մենք ցանկանում ենք փոխել հասարակությունը, եթե ուզում ենք ունենալ սերունդ, որ պետք է կառուցի հզոր երկիր, ուրեմն պետք է ամենամեծ ներդրումն անենք կրթության ոլորտում, խրախուսենք ցանկացած նորարարական մոտեցում, որը միտված է երեխայի ճիշտ դաստիարակությանը»,-եզրափակում է Ռուզաննա Երեմյանը: