ՄԻՊ-ը Անն-Լորանս Պետելին է ներկայացրել Երասխում իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքները

Լուրեր

08.07.2026 | 23:27
Բաքուն Շուշիում հակառուսական համաժողով է կազմակերպել. ՌԴ-ին կոչ է արել ճանաչել չերքեզների ցեղասպանությունը և քննադատել էթնիկ խտրականությունը
08.07.2026 | 23:14
Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 3-ամյա երեխա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 23:00
ՀԷՑ-ում 7-8 մլրդ դրամի ապրանք կար, որ գնել էին, բայց ՀԷՑ-ի կարիքների համար պիտանի չէին․ Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 22:50
12 ժամ ջուր չի լինի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում
08.07.2026 | 22:37
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավել է 2-րդ տեղը. Մ20 ԵԱ
08.07.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.07.2026 | 22:10
Էրդողանը կոչ է արել ՆԱՏՕ-ում պաշտպանական համագործակցությունը կառուցել առանց խոչընդոտների
08.07.2026 | 21:57
Առյուծի անկման հիմնական պատճառը տեղափոխումը չէ. FPWC-ի հայտարարությունը
08.07.2026 | 21:40
Հետաձգվում է ՀԷՑ-ի պետականացման գործընթացը. ինչ են բանակցել Կարապետյանը և կառավարությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:35
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
08.07.2026 | 21:25
Վահե Գևորգյանն ու Կարեն Նալբանդյանը` «Ելիմայի» դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 21:12
Թրամփը հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց է ունենալու Պուտինի հետ
08.07.2026 | 21:00
Փաշինյանը չներեց Գագիկ Ծառուկանի խոսքը առյուծների վանդակի մասով․ կալանքը անձնական քինախնդրություն է․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.07.2026 | 20:47
Թրամփը սպառնում է չորեքշաբթի երեկոյան Իրանի դեմ նոր հարվածներով
08.07.2026 | 20:33
Ռուսաստանն արգելել է դիզելային վառելիքի արտահանումը
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի համանախագահ Անն-Լորանս Պետելին և ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։

«Հանդիպման շրջանակներում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, անդրադարձել անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, մարմինների անարգման, անդամախեղման և վատ վերաբերմունքի՝ միջազգային իրավունքով արգելված այլ դեպքերի մասին տեղեկություններ։

Նշված տեղեկությունները ներառվել են Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը տեղեկությունների իսկությունն ապացուցող խորհրդապահական հատվածով Պաշտպանի կողմից առաջինն է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և դերակատարներին, այդ թվում` ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում ներկայացվելով որպես մարդու իրավունքների խախտումները վավերագրող փաստաթուղթ։

Անահիտ Մանասյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները, տարբեր բնակավայրեր, այդ թվում՝ Երասխ համայնքում իրականացրած փաստահավաք աշխատանքների արդյունքները՝ արձանագրելով, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը խիստ մտահոգիչ է։

Պաշտպանն անդրադարձ է կատարել նաև կառույցի գործունեության առաջնահերթություններին, այդ թվում՝ երեխաների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հանրության շրջանում անհանդուրժողականության մթնոլորտի և ատելության խոսքի դեմ պայքարին։

Իրենց հերթին Անն-Լորանս Պետելն ու Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար, կարևորել են Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման գործում»,- ասված է գրառման մեջ։