ՔՆՆԱՐԿՈՒՄ․ Կրեմլի պրոպագանդայի թիրախում՝ Փաշինյանը և ՀՀ անկախությունը․ ո՞րն է Երևանի պատասխանը

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Ռուսական պետական հեռուստաալիքները, վերջին շրջանում հատկապես, ուժգնացրել են Հայաստանի անկախության և պետականության, Հայաստանի պաշտոնյաների, հասարակական հատվածի ներկայացուցիչների դեմ քարոզչությունը։ Ռուսական Առաջին ալիքի «Ժառանգ Տուտիի տիկնիկները» հաղորդման հակահերոսը Նիկոլ Փաշինյանն էր, որը, ըստ Կրեմլի, կրում է 1 միլիոն դոլարանոց ժամացույց, հայտարարել է, որ պետք է ազատվել Լեռնային Ղարաբաղից, որը ՆԱՏՕ-ի զորքեր է բերել Հայաստան, որը 2018-ի ապրիլի հեղափոխության օրերին ոչ թե փշալարից վնասել էր ձեռքը և վիրակապել, այլ՝ հատուկ քաղտեխնոլոգիա էր կիրառում։

Ռուսական քարոզչությունը ոչ միայն աչքի է ընկնում կեղծ փաստերով և իրադարձությունների մանիպուլյատիվ մեկնաբանմամբ, այլև Հայաստանի ներքաղաքական գործերին է միջամտում։ Օրինակ՝ սեպտեմբերի 19-20-ին ներքաղաքական կյանքի թեժացման պահին ռուսական ալիքներով կոչեր էին հնչում իշխանափոխության, քարոզչություն էր տարվում ՀՀ-ի՝ սուվերեն որոշումներ կատարելու գաղափարի դեմ, Արցախի հայաթափման մեղքը դրվում էր ՀՀ-ի վրա, չնայած Ադրբեջանն էր սկսել պատերազմը և հայաթափել ՌԴ խաղաղապահների աչքի առաջ։

Փաստորեն, ՀՀ հարկատուները վճարում են, որ հանրային մուլտիպլեքսով Հայաստանի դեմ կեղծ քարոզչություն հնչեցվի, թիրախավորվեն ՀՀ պաշտոնյաներ և քաղհասարակության անդամներ։

Ինչքա՞ն սա կարող է շարունակվել, ի՞նչ անել։ Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են Mediamax-ի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Մովսեսը, «Հանուն հավասար իրավունքների կենտրոն» ՀԿ ղեկավար Գայանե Աբրահամյանը, քաղաքագետ Հարություն Մկրտչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։