Իսրայելի վարչապետը հրաժարվել է ստորագրել Գազայում ցամաքային գործողության պլանը․ NYT

Լուրեր

10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է ստորագրել Գազայի հատվածում ցամաքային գործողության պլանը, որը նրան է ներկայացրել Իսրայելի պաշտպանության բանակի հրամանատարությունը։ Այս մասին The New York Times-ին հայտնել են երկու իրազեկ աղբյուրներ։

Նրանց խոսքով՝ Նեթանյահուն ցանկանում է ստանալ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո երկրում ընդդիմության հետ միասին ստեղծված արտակարգ կառավարության անդամների միաձայն հավանությունը։

Մասնավորապես, Նեթանյահուն զգուշանում է զինվորականներին Գազայում գործողություններ իրականացնելու թույլտվությունից, քանի որ վախենում է հանրային վստահության անկումից և հնարավոր մեղադրանքներից, եթե դա ձախողվի, NYT-ին ասել են հարցված վերլուծաբանները:

Միևնույն ժամանակ, Նեթանյահուի անվճռականությունը զայրացրել է Իսրայելի պաշտպանության բանակի բարձրաստիճան սպաներին, նշել են աղբյուրները։ Նրանք հայտնել են, որ զինվորականների և վարչապետի միջև փոխադարձ կասկածներն այնքան են ուժեղացել, որ պետական ծառայողները զինվորականներին արգելել են հանդիպումներին ձայնագրող սարքեր բերել:

Տարաձայնությունները վերաբերում են նաև գործողության նպատակներին։ Նեթանյահուն ցանկանում է միաժամանակ հասնել պատանդների ազատ արձակմանը և ոչնչացնել ՀԱՄԱՍ-ին, սակայն այդ խնդիրների միջև հավասարակշռություն գտնելը բավականին դժվար է, նշում են NYT-ի զրուցակիցները։ Այս տարաձայնություններն ակնհայտ դարձան հոկտեմբերի 26-ին, երբ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն իր ելույթում չնշեց պատանդների փրկությունը որպես Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական նպատակներից մեկը: