Ռուսական բանակում կրակում են հրամանը չկատարող զինվորներին․ Սպիտակ տուն

Լուրեր

22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
22.11.2026 | 14:50
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով 5 մարդ է տուժել․ հնարավոր է՝ թիրախավորվել է Ռոսգվարդիայի շենքը
22.11.2026 | 14:29
Նոյեմբերի 22-ին Գորիսի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 14:13
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով․ սպասվում են անձրև և ուժեղ քամի
22.11.2026 | 13:32
Ուժեղ քամին վնասել է տանիքներ և արևային վահանակներ․ ահազանգեր՝ երկու մարզից
22.11.2026 | 13:13
Հրապարակվել են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
22.11.2026 | 12:59
Հայաստանն ու Իրանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները
22.11.2026 | 12:13
Փաշինյանը հանդիպել է Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ընկերությունների ղեկավարների հետ
22.11.2026 | 11:57
Թրամփը լուսանկար է հրապարակել Պուտինի հետ և կրկին նրան իր ընկերն անվանել
22.11.2026 | 11:45
Հայաստանն ու Լիբանանը պետք է շարունակեն ամրապնդել քաղաքական երկխոսությունը․ Փաշինյանի ուղերձը
22.11.2026 | 11:18
Նոյեմբերի 22-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջուր չի լինի
22.11.2026 | 10:58
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, հանրապետության մի շարք շրջաններում՝ անձրև
22.11.2026 | 10:42
Նոյեմբերի 22-ին Մեղրի քաղաքի և Արարատ գյուղի մի շարք հասցեներում ջուր չի լինի
Բոլորը

Ուկրաինական պատերազմում ռուս զինվորականները գնդակահարում են այն զինվորներին, ովքեր հրաժարվում են կատարել հրամանները։ Euronews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Սպիտակ տունը։

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին նշել է, որ սպաները սպառնում են գնդակահարել ամբողջ ստորաբաժանումների, եթե նրանք փորձեն նահանջել ուկրաինական հրետանու ճնշման ներքո։

«Ռուս զինվորականները, կարծես թե, օգտագործում են այն, ինչ նրանք անվանում են «մարդկային ալիքի մարտավարություն», պարզապես մարտի մեջ են նետում վատ պատրաստված զինվորների զանգվածներ՝ առանց համապատասխան տեխնիկայի, առանց ղեկավարության, առանց ռեսուրսների և առանց աջակցության: Զարմանալի չէ, որ նման պայմաններում ռուսական զորքերը տառապում են ցածր բարոյականությունից»,- ասել է նա։

Ռուսական բանակը հատկապես լուրջ կորուստներ է կրում Ավդեևկայի մոտ, ընդգծել է Ջոն Քիրբին։ Ըստ նրա՝ խոսքը «հազարավոր զոհերի» մասին է։

Վաշինգտոնի տվյալներով՝ Ռուսաստանն այս ուղղությամբ կորցրել է առնվազն 125 զրահամեքենա և ավելի քան մեկ գումարտակի այլ տեխնիկա։ Ավելի վաղ Կիևը հայտարարել էր, որ Ավդեևկայի մոտ շուրջ 5 հազար ռուս զինվորական է սպանվել։