Պեկինն ու Վաշինգտոնը պետք է կայունացնեն հարաբերությունները. Չինաստանի ԱԳ նախարար

Լուրեր

06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Չինաստանն ու Միացյալ Նահանգները պետք է աշխատեն իրենց հարաբերություններն արագ վերադարձնել կայուն զարգացման ուղի։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Յին ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենի հետ հանդիպումից առաջ, փոխանցում է Xinhua-ն։

«Չինաստանի և ԱՄՆ-ի միջև կան թյուրիմացություններ և տարաձայնություններ, բայց, միևնույն ժամանակ, մենք ունենք ընդհանուր շահեր և բախվում ենք ընդհանուր խնդիրների, ուստի մեզ անհրաժեշտ է երկխոսություն»,- ասել է Վան Յին։

Նրա խոսքով՝ չին-ամերիկյան երկխոսությունը պետք է ոչ միայն վերսկսել, այլև խորացնել ու ընդլայնել։

«Դուք հաճախ եք լսում կոշտ հայտարարություններ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների մասին, բայց Չինաստանը դրանք հանգիստ է ընդունում, քանի որ մենք կարծում ենք, որ առանձին կողմի գործողությունների ճիշտ կամ սխալ լինելը որոշվում է ոչ թե նրանով, թե ով ունի ավելի ուժեղ ձեռք կամ ավելի բարձր ձայն, այլ նրանով՝ արդյո՞ք երկիրն իրեն պահում է չին-ամերիկյան կոմյունիկեի երեք ընդհանուր դրույթների, միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերի և ժամանակի միտումների համաձայն»,- ասել է նախարարը։

Ըստ նրա՝ նման ջանքերը կօգնեն կայունացնել Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն ու նրանց վերադարձնել «առողջ, ամուր և կայուն զարգացման ուղի»։

Հոկտեմբերի 26-28-ը Վան Յին լինելու է ԱՄՆ, որտեղ բանակցություններ կվարի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, ինչը կարող է ճանապարհ հարթել հաջորդ ամիս երկու պետությունների ղեկավարների հանդիպման համար։