Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են Կուրսկի ԱԷԿ-ի վրա ԱԹՍ-ներով հարձակման մասին

Լուրեր

24.07.2026 | 11:06
ՖԻԴԵ-ի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին
24.07.2026 | 10:53
Ռոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
24.07.2026 | 10:51
Ոստիկանության հատուկ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են հետախուզվողներ, զենք-զինամթերք և թմրամիջոցներ
24.07.2026 | 10:37
Ուկրաինան հարվածել է Սանկտ Պետերբուրգում, Լենինգրադի մարզում և Սիմֆերոպոլում Wildberries-ի պահեստներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:31
Գագիկ Ծառուկյանը կրկին հարցաքննության է տարվել. ՈՒՂԻՂ
24.07.2026 | 10:25
40-ամյա Լուկա Մոդրիչը նոր պայմանագիր է կնքել «Միլանի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.07.2026 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 24-ի դրությամբ
24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
24.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
Բոլորը

Պայթուցիկներով լիցքավորված անօդաչու թռչող սարքերը երեկ երեկոյան երեք անգամ փորձել են գրոհել Կուրչատով քաղաքի Կուրսկի ատոմակայանը։ Նման տեղեկություններ են տարածում ռուսական լրատվամիջոցները, որոնց վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ անօդաչուներից մեկը պայթել է միջուկային թափոնների պահեստավորման օբյեկտի մոտ։

Baza տելեգրամյան ալիքի հաղորդմամբ՝ առաջին անօդաչու թռչող սարքն ընկել է շների վարժեցման ճամբարի տարածքում և չի պայթել։ Երկրորդ՝ ինքնաթիռի տիպի ռեակտիվ անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է ասֆալտին․ այն նույնպես չի պայթել։ Իսկ երրորդ ԱԹՍ-ն, ըստ ռուսական կողմի, հարձակվել է միջուկային թափոններով պահեստի վրա: Ըստ Baza-ի աղբյուրների՝ պայթյունը վնասել է պահեստի շենքի ճակատամասը։

Նման վարկած է ներկայացնում նաև Shot տելեգրամյան ալիքը՝ նշելով, որ ԱԹՍ-ները պատկանել են Ուկրաինայի Զինված ուժերին։

Ռուսաստանի ՊՆ-ն էլ հայտարարել է Մոսկվայի ժամանակով մոտ 21:00-ին Կուրչատովի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարք որսալու մասին՝ չհայտնելով դրա հետևանքների մասին։

Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունները։

Էմմա Չոբանյան