ԱՄՆ-ը Սիրիայում հարվածներ է հասցրել Իրանի հետ կապված ռազմական օբյեկտների

Լուրեր

23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:52
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտը» ոչ-ոքի խաղաց «Կլուժի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:48
Հրաժարականի լուրեր և ջնջված հրապարակումներ․ ի՞նչ է կատարվում վարչապետի աշխատակազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 20:39
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.07.2026 | 20:25
Սաուդյան Արաբիայում միջուկային էներգետիկան զարգացնելու՝ ԱՄՆ-ի մտադրությունը մտահոգություններ է առաջացրել
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է Սիրիայի արևելքում գտնվող երկու ռազմական օբյեկտներին օդային հարվածներ հասցնելու մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ աղբյուրի՝ այդ օբյեկտները կապված են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ:

«Այս ճշգրիտ հարվածներն իրականացվել են ինքնապաշտպանության նպատակով և պատասխան են Իրաքում և Սիրիայում ԱՄՆ անձնակազմի դեմ իրականացվող մի շարք շարունակական և հիմնականում անհաջող հարձակումների, որոնք սկսվել են հոկտեմբերի 17-ից Իրանի հետ կապված զինված խմբավորումների կողմից», – ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը: Նրա խոսքով՝ հարվածները արտոնվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից։

«Իրանի վստահված անձանց կողմից ԱՄՆ-ի անձնակազմի դեմ նման հարձակումներն անընդունելի են և պետք է դադարեցվեն», – ասել է Օսթինը՝ զգուշացնելով, որ եթե դրանք շարունակվեն, «ԱՄՆ-ը չի վարանի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իր քաղաքացիներին պաշտպանելու համար»:

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև առճակատման ֆոնին վերջին օրերին ակտիվացել են Իրաքում և Սիրիայում ամերիկյան հենակետերի թիրախավորումը։ ԱՄՆ-ի և դաշնակից զորքերին առնվազն 12 հարված է հասցվել Իրաքում և 4 հարված՝ Սիրիայում: Ընդհանուր առմամբ տուժել է մոտ 20 զինվոր, նրանք հիմնականում թեթև վնասվածքներ են ստացել։