Այսօր լրանում է 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 24-րդ տարելիցը

Լուրեր

23.02.2026 | 16:56
31-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը կալանավորվել է
23.02.2026 | 16:47
Հայ մարտիկը նորամուտը հաղթանակով է նշել UFC-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 16:38
Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Իրան
23.02.2026 | 16:29
Արամ Հակոբյանը՝ շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
23.02.2026 | 16:17
Ալիևը Իրանի նախարարի հետ քննարկել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Արաքսի վրա կամրջի կառուցումը
23.02.2026 | 16:06
25 տարի հետո կատաստրոֆա է լինելու, պետք է մեր վերաբերմունքը փոխենք ջրի նկատմամբ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:55
Օմանը հաստատում է՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Ժնևում հինգշաբթի օրը
23.02.2026 | 15:51
Հայկազ Բաղմանյանը վրիպել ու չի հայտարարագրել 1 մլն ԱՄՆ դոլար փոխառությունը․ փաստաբան
23.02.2026 | 15:40
20-ն ընդդեմ 1-ի․ ոստիկանը նախազգուշական երկու կրակոց է արձակել օդ ու կանխել Երևանում երիտասարդների միջև ծեծկռտուքի զարգացումը
23.02.2026 | 15:31
Հաշտության ուղին բարդ է՝ հաշվի առնելով, որ հայ 19  ձերբակալվածները գտնվում են Բաքվում. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 15:19
Մեսին պարտությունից հետո փորձել է մտնել մրցավարների սենյակ
23.02.2026 | 15:10
Շուտով «Turkish Airlines»-ը ՀՀ կգա․ այն Երևան-Լոս Անջելես թռիչքի համար մեծ ներուժ ունի. Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
23.02.2026 | 15:00
Երևան-Աբովյան ճանապարհի վթարից տուժածներ կան// զարգացումներ՝ Աջափնյակում սպանության գործից․ ԼՈՒՐԵՐ
23.02.2026 | 14:54
Ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները կարող են ժամանակավոր փոխել իրենց հաշվառման վայրը․ ԿԸՀ
23.02.2026 | 14:45
Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի մասին․ Վերջին պահին որոշեցի մտնել տուգանային հրապարակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր լրանում է 1999 թվականին Հայաստանի Ազգային Ժողովի վրա իրականացված հարձակման 24-րդ տարելիցը։ Հոկտեմբերի 27-ին, հերթական նստաշրջանի կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի գլխավորած զինված խումբը ներխուժեց խորհրդարանի դահլիճ։

Ահաբեկչությանը զոհ գնացին 8 պետական գործիչ` ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը: Կրակոցների հետևանքով ևս 8 մարդ վիրավորվեց։

Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։ Պատանդի կարգավիճակում էին հայտնվել նաև նիստը լուսաբանող լրագրողները, սակայն նրանց, ինչպես նաև վիրավորներին որոշ ժամանակ անց դուրս էին թողել։ Պատանդառված մյուս գործիչներն ազատ էին արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։ Ահաբեկչության կազմակերպման և իրականացման մեջ մեղադրվողների դատավարությունը տևեց մի քանի տարի․ դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի կողմից։ 6 հոգի՝ այդ թվում խումբը ղեկավարած Նաիրի Հունանյանը դատապարտվեց ցմահ, մեկը՝ 14 տարվա ազատազրկման։

Չնայած դրան՝ իրավապաշտպանները մինչ օրս էլ պնդում են, որ ահաբեկչության իրական պատվիրատուներն ու շահառուներն այդպես էլ մնացել են չբացահայտված և անպատիժ։