Ոսկեպարի շրջափակման վտանգ. ինչի կհանգեցնի անկլավներն Ադրբեջանին հանձնելը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
Բոլորը

«Այս երեք տունն ընկնում է Ադրբեջանի սահմանում, պատկերացրու՝ հնարավոր է, որ Ադրբեջանի զինվորն այստեղ կանգնի, այստեղ մեծ թաղամաս կա, ո՞վ իր էրեխային ավտոմատի գյուլի տակ կպահի»․ Ոսկեպարի բնակիչ Նվեր Բեգլարյանն այսպիսի սցենարի մասին է խոսում, եթե անկլավների փոխանակում տեղի ունենա։

Խորհրդային տարիների անկլավներից Վերին Ոսկեպարը գտնվում է Ոսկեպար գյուղի հարևանությամբ։ Այդ հատվածով է անցնում ոչ միայն Ոսկեպարի, այլ նաև ՀՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող Մ 16 միջպետական ավտոճանապարհը։

Ոսկեպարցիները հիշում են՝ խորհրդային տարիներին Տավուշի մարզի սահմանամերձ հայկական գյուղերում ադրբեջանցիների հետ խաղաղ են ապրել, առևտրից մինչև միմյանց տուն հյուր գնալ-գալ է եղել։

84-ամյա Ժորա Սեփխանյանը հիմա սա անիրատեսական է համարում։ Ասում է՝ ադրբեջանցիները թշնամի են հայերին, սա հաղթահարելու համար, ըստ ոսկեպարցու, մեկ դարն էլ է քիչ ժամանակ։

Ոսկեպարում աշխատատեղերի խնդիր կա, մեծահասակներն ասում են՝  երիտասարդները լքում են գյուղը։ Անորոշ քննարկումներն անկլավների շուրջ անորոշ են դարձնում նաև ոսկեպարցիների կյանքը։

Շամամ Հարությունյանը Ոսկեպարում է ապրում ծնված օրվանից՝ արդեն 86 տարի։ Ասում է՝ վերջին երկու տարում ադրբեջանական կողմը գյուղի ուղղությամբ չի կրակել, բայց մինչ այդ Ոսկեպարը մշտապես է թիրախում եղել։ Հիմա էլ անկլավների թեման է անհանգստացնում տիկին Շամամին։

Ոչ թե ոսկեպարցին կհեռանա իր հայրենիքից, այլ ադրբեջանցիներին թույլ չեն տա Ոսկեպարի տարածքով անցնել՝ վճռական ասում է գյուղի մեկ այլ բնակիչ։

Ադրբեջանին նոր տարածքներ հանձնելը Ոսկեպարում կարմիր գիծ են համարում։ 30 տարի անց մարդկանց հիշողությունից դեռ չի ջնջվել, թե ինչպես էին իրենց տները քանդում։

Անկլավների թեման քննարկումների կենտրոնում հայտնվեց 44-օրյա պատերազմից հետո։ Այդ տարածքները, սակայն, ոչ թե ադրբեջանական են, այլ Խորհրդային միության տարիներին անասնապահությամբ զբաղվելու համար տրվել են ադրբեջանցի հովիվներին։ Ոսկեպարցիները շեշտում են՝ Ադրբեջանն իրենց գյուղի տարածքում պատմական հողեր երբեք չի ունեցել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան