ՌԴ-ն պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակություններին․ Զախարովա
Քաղաքականություն
26.10.2023 | 18:33Մոսկվան, քաղաքական կամքի առկայության դեպքում, պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին: Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Քաղաքական կամքի առկայության դեպքում մենք պատրաստ ենք հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին ՌԴ տարածքում՝ լիարժեք եռակողմ գագաթնաժողովի մասնակցելու հեռանկարով»,- ասել է Զախարովան։