Մարդասիրական օգնություն տեղափոխող 12 բեռնատարներ Գազա են մտել

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է. ԹԱՐՄԱՑՎԱԾ
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ այսօր 12 բեռնատարներ Եգիպտոսից Ռաֆահ սահմանային անցակետով հատել են Գազայի հատվածի սահմանը։ Բեռնատարները Գազայի բնակչությանը մատակարարել են ջուր, սնունդ և դեղորայք, բայց ոչ վառելիք՝ Իսրայելի արգելքի պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է դեղերի և սարքավորումների ցանկ, որը հավաքվել է, բայց դեռ չի ուղարկվել կարիքավորներին։ ԱՀԿ-ի տվյալներով՝ հավաքված օգնությամբ բեռնատարները կանգնած են Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին ու սպասում են մուտքի թույլտվության։

Խոսքը 3,7 հազար վիրավոր հիվանդների համար վիրաբուժական սարքավորումների, քրոնիկ հիվանդություններով տառապող 20 հազար հիվանդների բժշկական սարքավորումների, ինչպես նաև 110 հազար մարդու համար տարրական բժշկական ծառայություններ մատուցելու համար նախատեսված նյութերի մասին է։

ԱՀԿ-ն կոչ է անում «անհապաղ և անխափան մուտք ապահովել Գազա ու դրանից դուրս», որպեսզի կարողանա աջակցել տարածաշրջանում «պայքարող առողջապահական համակարգին»:

Վերջին օրերին թույլատրվել է մարդասիրական օգնությամբ տասնյակ բեռնատարների մուտքը Գազայի հատված «Ռաֆահ» սահմանային անցակետով, սակայն միջազգային կազմակերպությունները նշում են, որ օրական առնվազն 100 բեռնատար է անհրաժեշտ։