Մետաղաձուլարանը կառուցվելու է Երասխում, Արարատում էլ նոր գործարան է կառուցվելու

Լուրեր

07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մետաղաձուլարանը կառուցվելու է հենց Երասխում. Factor.am-ի հետ զրույցում վստահեցրեց «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Երասխում հայ-ամերիկյան ներդրումներով կառուցվող մետաղաձուլարանի շինաշխատանքները թեև այս պահին դադարեցված են, բայց դրանք վերսկսվելու են։

«Երասխում ամեն ինչ այնպես է, ինչպես կար, շինաշխատանքները շարունակվելու են, ժամանակի հարց է»,- ասաց Հակոբյանը։

«Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրենն ասաց՝ տեխնիկան Երասխում է, բայց այս պահին չի աշխատում, ուստի՝ հակառակորդը չի կրակում։

Նշենք, որ Երասխում կառուցվող գործարանից հակառակորդի դիրքերն ընդամենը 400 մետր հեռավորության վրա են և տեխնիկայի շարժ նկատելուն պես գործարանն ու աշխատակիցները հայտնվում էին ադրբեջանական ԶՈՒ-ի թիրախում։ Բաքուն անգամ շինաշխատանքներն անհապաղ դադարեցնելու կոչ էր արել հայկական կողմին։ Պաշտոնական Երևանը պատասխանել էր՝ շինաշխատանքները դադարեցնելու որևէ հիմք չկա՝ միևնույն ժամանակ պահանջելով Ադրբեջանից դադարեցնել անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։

«Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ նոր գործարան է կառուցվում Արարատում։ Թե ինչ գործարանի մասին է խոսքը, շինաշխատանքներն արդյո՞ք արդեն մեկնարկել են, թե ոչ՝ Հակոբյանն այս փուլում հրաժարվեց մանրամասնել։

Արփի Հակոբյան