Օվերչուկը՝ Հյուսիս-Հարավ ծրագրին Հայաստանի մասնակցության մասին

Լուրեր

05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 10:31
425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն, հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոց և հետախուզվողներ. ՆԳՆ
05.08.2026 | 10:23
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ զոհվել է առնվազն 15 մարդ, տասնյակ վիրավորներ կան
05.08.2026 | 10:19
Ռոնալդուն ցուցադրել է ավտոմեքենաների հավաքածուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
05.08.2026 | 10:13
2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով
05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
Բոլորը

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է Ադրբեջանի և Իրանի միջև իրանական տարածքով երկաթուղու կառուցման նախագիծը, որը շրջանցում է Հայաստանը։

«Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավին, ապա այստեղ փոխգործակցությունը միանգամայն նորմալ է։ Բացի այդ՝ գիտեք, որ Ադրբեջանն ու Իրանը փաստացի արդեն սկսել են մայրուղու կառուցումը, որը կանցնի Արաքս գետի հարավային ափով, և փաստացի ստորագրել են Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին հուշագիրը՝ շրջանցելով Հայաստանը, այն պարզապես կանցնի գետի մյուս ափով»,- ասել է Օվերչուկը, փոխանցում է Ինտերֆաքսը։

Նա նշել է, որ Հայաստանը շրջանցող ճանապարհի տարբերակի երկարությունը մի փոքր տարբերվում է։

«Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթգիծը կլինի 42 կմ, որքան գիտեմ՝ Իրանի տարածքով երկաթգիծը մոտավորապես 50 կմ է, սա է ամբողջ տարբերությունը»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Ռուսաստանցի պաշտոնյան նաև մեկնաբանել է Մեղրիով ճանապարհի կառուցման միջոցով Հյուսիս-Հարավ ծրագրին Հայաստանի մասնակցության հարցը։

«Հայաստանն առայժմ Հյուսիս-Հարավ միջանցքի մաս չէ, մինչ այժմ վերջնական դիրքորոշում չեն ձևավորել Մեղրիով ծրագրված ճանապարհի վերաբերյալ»,- ասել է նա։

Նշենք, որ Հայաստանը բազմիցս է արտահայտել իր դիրքորոշումը հաղորդակցությունների վերաբացման վերաբերյալ։ Բացի այդ՝ Հայաստանը կազմում է Հյուսիս-Հարավ նախագծի մաս, որն անցնում է Իրանով, Հայաստանով և Վրաստանով։

Ի դեպ, օրերս հայկական կողմը պայմանագրեր է ստորագրել իրանական կողմի հետ հենց Հյուսիս-Հարավ ծրագրի մաս կազմող ճանապարհների կառուցման համար։

Էմմա Չոբանյան