ԵՄ առաջնորդները հումանիտար միջանցքներ ստեղծելու և Իսրայել-ՀԱՄԱՍ ռազմական գործողություններում դադարի կոչ են անելու

Լուրեր

15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
15.09.2026 | 17:45
Ռուբինյանին առաջարկում եմ պատվիրակություն ձևավորել և մեկնել Բաքու, հանդիպել պատանդներին․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:38
Մեկնարկել է Հայաստան – Չեռնոգորիա հանդիպման տոմսերի վաճառքը
15.09.2026 | 17:33
Աջակցում ենք ՀՀ-ի հետ խաղաղությանը․ Հաքան Ֆիդանը՝ Բաքվում
15.09.2026 | 17:29
Հունվար-օգոստոսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել 17 մլն 602,76 հազար դոլարի արտադրանք
15.09.2026 | 17:17
Հանցավոր ծագում ունեցող 75 մլն դրամ է փոխանցվել պետական բյուջե
Բոլորը

Եվրամիության առաջնորդները կոչ են անելու հումանիտար միջանցքներ ստեղծել և ռազմական գործողություններում դադար ապարովել՝ Գազայի հատվածին անհրաժեշտ օգնություն հասցնելու համար։ Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով բանաձևի նախագիծը, որը դեռևս պետք է հաստատվի այսօր Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անցած շաբաթների ընթացքում Եվրամիության երկրները հակասական հայտարարություններ են արել՝ փորձելով արտահայտել իրենց դիրքորոշումը Իսրայել-ՀԱՄԱՍ պատերազմի վերաբերյալ: Գերմանիան, Ավստրիան, Հունգարիան և Չեխիան անվերապահ աջակցություն են հայտնել Իսրայելին, իսկ Իսպանիան և Իռլանդիան հանդես են եկել նաև ի պաշտպանություն պաղեստինցիների։ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովը նախատեսվում է համաձայնեցնել ԵՄ անդամների ընդհանուր դիրքորոշումը։

«Եվրոպական խորհուրդն իր խորը մտահոգությունն է հայտնում Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ և կոչ է անում շարունակել մշտական, անվտանգ և անարգել մարդասիրական մուտքն ու օգնությունը կարիքավորներին բոլոր անհրաժեշտ միջոցներով, ներառյալ՝ հումանիտար միջանցքները և գործողություններում դադարները»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ «ԵՄ-ն սերտ համագործակցելու է տարածաշրջանում գործընկերների հետ քաղաքացիական բնակչության պաշտպանության, օգնություն տրամադրման և սննդի, ջրի, բժշկական օգնության, վառելիքի և ապաստանի հասանելիությունը հեշտացնելու համար՝ երաշխավորելով, որ ահաբեկչական կազմակերպությունները չչարաշահեն նման օգնությունը։

Էմմա Չոբանյան