«Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի հողամասը մասնավորեցվել է օրենքի խախտմամբ. Դատախազության հաղորդման հիման վրա՝ նախաձեռնվել է քրեական վարույթ

Լուրեր

30.04.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 12:25
Մակրոնը Գյումրիում ներկա կգտնվի «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգին
30.04.2026 | 12:22
Խուլիան Ալվարեսը գերազանցել է Մեսիի ցուցանիշը Չեմպիոնների լիգայում
30.04.2026 | 12:10
Ադրբեջանով հացահատիկ է գալիս ՀՀ // «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը հաստատվեց․ ԼՈՒՐԵՐ
30.04.2026 | 12:00
ՀՀ-ում լրագրողները հաճախ ենթարկվում են ճնշման. Factor TV-ն մի շարք կայքերի հետ կատարում է անկախ վերահսկողի դեր. RSF
30.04.2026 | 11:55
ԵՄ-ն կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ ֆոն դեր Լայենին և ԱնտոնիուԿոշտային
30.04.2026 | 11:50
ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել, անցանք գործի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:46
ՀՀ-ն մամուլի ազատության ինդեքսում նահանջել է, սակայն մնում է տարածաշրջանում առաջատարը. հրապարակվել է RSF-ի զեկույցը
30.04.2026 | 11:41
Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Օդեսային. վիրավորվել է 18 մարդ
30.04.2026 | 11:33
Խաբիբ Նուրմագոմեդովը հերքել է Արման Ծառուկյանի ասածը
30.04.2026 | 11:26
Չե՞նք կարա Նարեկով էդ հարցը լուծենք` մեծ փող վերցնենք, «Ֆորա բանկ»-ի բանը քրոջ տղեն ա. ՀԿԿ-ն «Ուժեղ Հայաստանին» առնչվող նոր ձայնագրություն է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 11:17
Թրամփը սպառնում է կրճատել ամերիկյան զորքերի թիվը Գերմանիային
30.04.2026 | 11:09
Ադրբեջանով այսօր Հայաստան կուղարվի հացահատիկ և պարարտանյութ
30.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
30.04.2026 | 10:52
Սամվել Կարապետյանի թիմակից Ալեքսան Ալեքսանյանն անցած տարեսկզբին ՔՊ-ին 2 մլն դրամի նվիրատվություն է արել 
Բոլորը

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի Արամի փողոցի 32 հասցեում գտնվող շենքի՝ նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի՝ 6198 քմ մակերեսով հողամասի մասնավորեցման վերաբերյալ փաստաթղթերը. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ բաց աճուրդի կամ ուղղակի վաճառքի ձևով օտարելու նպատակով, Երևանի Կենտրոն համայնքին նվիրաբերված, պատմամշակութային հուշարձան հանդիսացող «Մանկական աշխարհ» նախկին հանրախանութի շենքը 2001 թվականի սեպտեմբերի 6-ին Կենտրոն թաղային համայնքի և «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերության միջև կնքված ուղղակի վաճառքի պայմանագրով օտարվել է: Նշված ընկերությունն իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է օտարումից մի քանի օր առաջ՝ 2001 թվականի օգոստոսի 31-ին:

2001 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանի քաղաքապետի և «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերության միջև օրենքի խախտմամբ կնքվել է նշված տարածքում գտնվող՝ 6198 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր՝ 99 տարի ժամկետով:

Հետագայում` 2002 թվականի մարտի 4-ին, Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 7-րդ կետը (մինչև Հողային օրենսգրքի ընդունումը՝ 2001 թվականի մայիսի 2-ը, հողի նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող անձինք ձեռք են բերում հողամասի վարձակալության իրավունք և, հողի կադաստրային արժեքն ամբողջությամբ վճարելու պայմանով, այդ անձինք, իրենց ցանկությամբ, հողամասերի նկատմամբ ձեռք են բերում սեփականության իրավունք), գրանցել է «Սոգլասիե-Արմենիա» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը Արամի 32 հասցեի 6198 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Մինչդեռ, վերոնշյալ ընկերությունը Հողային օրենսգրքով սահմանված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում  որպես իրավաբանական անձ գրանցված չի եղել: Հետևաբար, մինչև 2001 թվականի մայիսի 2-ը չէր կարող այդ հողամասի նկատմամբ ունենալ օգտագործման իրավունք, այդ հանգամանքի ուժով ձեռք բերել վարձակալության իրավունք, ինչը հնարավորություն կտար հողամասի կադաստրային արժեքն ամբողջությամբ վճարելու պայմանով հողամասի նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք։ Արդյունքում՝ Արամի 32 հասցեի 6198 քմ մակերեսով հողամասի նկատմամբ պետության սեփականության իրավունքն ապօրինի դադարել է:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:

2023 թվականի հոկտեմբերի 10-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը):