1 մլրդ 800 մլն դրամ կհատկացվի անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի շարունակականությունն ապահովելու համար

Լուրեր

03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:23
Իրանը մահապատժի է ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու
03.08.2026 | 16:22
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Նոայի» մրցակիցը կարող է լինել «Այաքսը»
03.08.2026 | 16:15
Կառավարությունից ու համայնքապետարաններից՝ խորհրդարան․ ովքեր են ՔՊ-ի նոր պատգամավորները
03.08.2026 | 16:09
Զելենսկին հայտնել է, թե ինչ պաշտոնի է նշանակվելու Ռուստեմ Ումերովը
03.08.2026 | 16:02
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 15:53
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
03.08.2026 | 15:46
ԵՄ-ում ուժի մեջ է մտել ԱԲ-ի կողմից ստեղծված բովանդակությունը պիտակավորելու պահանջը
03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
Բոլորը

Կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ կհատկացնի անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների վճարման գործընթացն ապահովելու համար․ նախագիծը հավանության է արժանացել Կառավարության այսօրվա նիստում․ տեղեկացնում են ՀՀ ԱՍՀՆ-ից։

2023 թ․ սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ ծրագրից օգտվում է 149927 շահառու․ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի (առանց եկամտային հարկի) միջին ամսական գումարը սեպտեմբեր ամսին կազմել է 3,212 դրամ:

2023 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների համար ձևավորվել է ընդհանուր առմամբ շուրջ 3 մլրդ 331 մլն դրամ հետվճար, իսկ ծրագրի մեկնարկից մինչև 2023 թ. սեպտեմբեր ամիսը ներառյալ՝ շուրջ 4 մլրդ 130 մլն դրամ։

Հիշեցնենք, որ կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

Հետվճարը գործում է նաև այն դեպքում, եթե կոմունալ վճարումները կատարվել են քարտը թողարկած բանկոմատների կամ բանկի էլեկտրոնային հավելվածի (մոբայլ բանկինգ) միջոցով։

Ծրագրի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ այս պահին համագործակցող բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, Ակբա բանկը, Հայէկոնոմբանկը և Յունիբանկը։