Իսրայելի ԱԳՆ-ն դատապարտել է Էրդողանին ՀԱՄԱՍ-ին պաշտպանելու համար

Լուրեր

06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 18:07
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
Բոլորը

Իսրայելի ԱԳՆ-ն քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այն բանից հետո, երբ նա պաղեստինյան ՀԱՄԱՍ զինյալ խմբավորումը որակել է որպես «ազատագրողներ», որոնք պայքարում են իրենց հողի համար։

Մասնավորապես, Իսրայելը դատապարտել է «Թուրքիայի նախագահի խիստ արտահայտությունները ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մասին»։

«ՀԱՄԱՍ-ը զազրելի ահաբեկչական կազմակերպություն է, որն անխղճորեն և դիտավորյալ սպանում է նորածիններին, երեխաներին, կանանց և ծերերին, առևանգում է խաղաղ բնակիչներին և օգտագործում իր ժողովրդին որպես կենդանի վահան: Ահաբեկչական կազմակերպությանը պաշտպանելու՝ Էրդողանի փորձը և նրա բորբոքված հայտարարությունները չեն փոխի աշխարհի տեսած սարսափները, որոնք ապացուցում են, որ ՀԱՄԱՍ-ը ԻԼԻՊ-ն է»,- ասվում է հայտարարությունում։

Նշվում է, որ Իսրայելն ամբողջությամբ մերժում է Թուրքիայի նախագահի «խոսքերը ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության մասին»։

Հավելենք, որ նախօրեին Էրդողանը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ն «ահաբեկչական կազմակերպություն չէ»։

«Իսրայե՛լ, դու կարող ես կազմակերպություն դառնալ։ Արևմուտքը ձեզ շատ բան է պարտական, բայց Թուրքիան ձեզ ոչինչ պարտք չէ։ ՀԱՄԱՍ-ն ահաբեկչական կազմակերպություն չէ, այլ ազատագրական, մոջահեդների խմբավորում, որը պայքարում է իր հողերն ու քաղաքացիներին պաշտպանելու համար»,- ասել էր Թուրքիայի նախագահը։

Նա նաև հայտարարել է, որ չեղարկել է Իսրայել այցը։

«Կյանքումս մեկ անգամ սեղմել եմ Նեթանյահու կոչվող մարդու ձեռքը։ Մենք լավ մտադրություններ ունեինք՝ Նյու Յորքում Թուրքական տանը, բայց նա չարաշահեց մեր բարի նպատակները։ Իսրայել այցելելու նախագիծ ունեինք, չեղարկվեց, չենք գնալու»,- ասել է Էրդողանը։

Էմմա Չոբանյան