ՄԱԿ-ի ԱԽ-ն չի ընդունել Իսրայելի ու Պաղեստինի վերաբերյալ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի բանաձևերը

Լուրեր

24.07.2026 | 10:03
ԱՄՆ-ն 13-րդ գիշերն անընդմեջ հարվածել է Իրանին, զոհեր կան. Թեհրանը թիրախավորել է ամերիկյան բազաները
24.07.2026 | 09:57
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
24.07.2026 | 09:45
Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել
24.07.2026 | 09:30
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 23:28
Կապանը` ԱՊՀ 2026 թվականի երիտասարդական մայրաքաղաք
23.07.2026 | 23:09
27 հայ զինծառայող ավարտել է բրիտանական հրահանգիչների պատրաստման դասընթացը
23.07.2026 | 22:53
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» խուսափեց պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 22:44
Լատվիայում հավանություն են տվել Ռուսաստանից գրքերի և խաղալիքների ներմուծման արգելքին
23.07.2026 | 22:15
Վահագն Խաչատուրյանը ստորագրեց փաստացի բնակության պահանջով ընտրական իրավունքը սահմանափակող օրենքը
23.07.2026 | 22:02
ԱՄՆ Պետդեպը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող F-35-եր ստանալ, քանի դեռ պահպանում է ռուսական C-400-ները
23.07.2026 | 21:59
Կոնֆերենցիաների լիգա. «Փյունիկը» պարտվեց «Դեբրեցենին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 21:51
Ռուբինյանի կարգադրությամբ՝ ԱԺ-ում պարգևատրման գումար կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի աշխատողների միջև
23.07.2026 | 21:40
Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքար է․ Ֆրանսիայի հարավում ավելի քան 10,000 մարդ է տարհանվել
23.07.2026 | 21:27
Փոշու պարունակությունը Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.07.2026 | 21:00
ՌԴ-ն պատերազմ է հայտարարել ՀՀ-ին, որը տանկերով չէ․ բայց այն վիրավոր գազան է՝ պետք է զգույշ լինել․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նախօրեին չի ընդունել Մերձավոր Արևելքի իրավիճակի վերաբերյալ առաջարկված բանաձևերից որևէ մեկը։ Ռուսաստանն ու Չինաստանը վետո են դրել ամերիկյան նախագծի վրա, իսկ ռուսական փաստաթուղթը բավարար թվով ձայներ չի ստացել, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
ԱՄՆ-ի կողմից առաջարկված բանաձևի օգտին քվեարկել է ԱԽ 10 անդամ, երկու երկիր՝ Մոզամբիկն ու Բրազիլիան ձեռնպահ են մնացել։ Չինաստանից ու ՌԴ-ից զատ՝ դեմ է եղել ԱՄԷ-ն։
Մոսկվայի տարբերակը պաշտպանել է չորս երկիր, իսկ երկուսը դեմ են քվեարկել՝ Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը։ Անվտանգության խորհրդի ևս ինը անդամներ ձեռնպահ են մնացել քվեարկությունից։
ՌԴ-ի ու ԱՄՆ-ի կողմից առաջարկված բանաձևերում դատապարտվում էր բռնությունը, այդ թվում՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումը ու կոչ արվում մարդասիրական օգնություն տրամադրել: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հորդորում էր «անհապաղ, կայուն և լիովին հարգված հրադադար հաստատել՝ հումանիտար նկատառումներով», նաև Իսրայելից պահանջում չեղարկել Գազայի հատվածի բնակիչներին անկլավի հարավից տարհանելու հրամանը։

Ամերիկյան նախագծում շեշտվում էր ցանկացած երկրի ինքնապաշտպանության իրավունքը և կոչ արվում պահպանել միջազգային իրավունքը, դադարեցնել ահաբեկչության ֆինանսավորումը,«մարդասիրական դադարներ» հայտարարել, սակայն ԱՄՆ-ի տարբերակը, ի տարբերություն ռուսականի, հրադադարի կոչ չի պարունակում։