Ինչո՞ւ է ՀՀ-ն շարունակում մնալ ՀԱՊԿ անդամ. Փաշինյանի պատասխանը

Լուրեր

05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ամերիկյան The Wall Street Journal-ին։

«Դուք անընդհատ ասում եք, որ Դուք և Հայաստանի ժողովուրդը հարցեր ունեք ռուսական զորքերի, Ռուսաստանի պահվածքի վերաբերյալ։ Ի՞նչ հարցերի մասին է խոսքը»,- հետաքրքրվել է լրագրողը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – «Արդեն ասացի: Նախ` Ձեր հարցին անդրադառնալով արդեն նշեցի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործողությունների հետ կապված, 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործողությունների կամ ավելի ճիշտ անգործության վերաբերյալ: Նույն հարցը վերաբերվում է Ռուսաստանի և Հայաստանի անվտանգային ոլորտի երկկողմ պայմանագրերին: Բայց ուզում եմ նաև Ձեր ուշադրությունը հրավիրել մի նրբության վրա, որ մենք այս հարցերի շուրջ խոսակցություն, երկխոսություն սկսել ենք: Այսինքն՝ այնպես չէ, որ այդ խոսակցությունը տեղի չի ունենում: Այսօր էլ է տեղի ունենում այդ խոսակցությունը, ես էլ եմ առիթ ունեցել այդ թեմայով խոսելու, մեր տարբեր գործընկերներ խոսում են, և այդ խոսակցությունը կշարունակվի, որովհետև այստեղ իսկապես շատ կարևոր է, որ մենք Ռուսաստանին և Ռուսաստանը մեզ ավելի լավ և ավելի ճիշտ հասկանա:

«Դուք նշեցիք ՀԱՊԿ-ի՝ իր ֆունկցիաների թերակատարման փաստը։ Ինչո՞ւ է Հայաստանը շարունակում մնալ այդ կազմակերպության անդամ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – «Հենց նույն պատճառով մենք հարցերի քննարկման փուլում ենք, որովհետև չենք ուզում որևէ հարցում սխալ հասկացած լինենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և չենք ուզում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որևէ հարցում սխալ հասկացած լինի մեզ: Դրա համար պետք է հետևողական աշխատանք տանենք մինչև կհասունանա որևէ եզրակացություն անելու պահը»:

«Միջազգային իրավիճակն ակնհայտորեն փոփոխվել է վերջին երեք տարիներին։ Ուկրաինայի պատերազմում Ռուսաստանը և ԱՄՆ իր դաշնակիցների հետ միասին հակառակ բևեռներում են։ Ըստ Ձեզ, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ի՞նչ ազդեցություն է ունեցել Հայաստանի անվտանգային միջավայրի վրա»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իմ համոզմունքն այն է, որ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները փոխկապակցված են ներքին կապերով, այդ թվում՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում: Իհարկե, այդ ազդեցությունները շատ ուղիղ և հիմա՝ ժամանակակից աշխարհում, զգացվում են, տեսանելի են և զգալի են նույնիսկ հազարավոր կիլոմետրերով հեռու, բայց այն իրադարձությունները, որոնք Դուք նշում եք՝ տեղի են ունենում մեր տարածաշրջանում, մեր տրանսպորտային ուղիների մերձակայքում, կամ մեր տրանսպորտային ուղիների վրա: Բայց նաև իրադարձությունների մեր արձագանքն այն է, որ մեր տարածաշրջանին անհրաժեշտ է խաղաղություն, և մենք կարևոր ենք համարում այդ քաղաքականության հետևողական վարումը, որովհետև տեսեք՝ շատ կարևոր մի նրբություն, որը ես՝ նորից Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում, արձանագրեցի, որովհետև երբեմն դա կարող է և չնկատվել, կամ չարձանագրվել, կամ չֆիքսվել: Երբ ասում ենք՝ մենք խաղաղության օրակարգ ունենք, Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը կարող է խաղաղ լինել, եթե խաղաղ է մեր տարածաշրջանը, չի կարող այնպիսի իրավիճակ լինել, որ մեր տարածաշրջանը խաղաղ չէ, բայց Հայաստանի Հանրապետությունը խաղաղ է: Եվ դրա համար խաղաղության մեր պատկերացումները որևէ կերպ չենք հակադրում և չենք տարանջատում խաղաղության տարածաշրջանային շահերին: Եվ սա շատ կարևոր ձևակերպում է, շատ կարևոր առանձնահատկություն է, որը ես կուզենայի ընդգծել»: