Ալիև-Փաշինյան ևս մեկ հանդիպում տեղի չի ունենա․ Ադրբեջանի նախագահը Բրյուսելի համար «ժամանակ չունի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

Հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված Ալիև-Միշել-Փաշինյան եռակողմ ձևաչափով հանդիպումը չի կայանա։ Այս մասին այսօր հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը APRI Armenia վերլուծական կենտրոնի՝ «Առաջընթաց անորոշության պայմաններում» խորագրով համաժողովին։ Առցանց ելույթում ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան նշել է՝ պատճառը ժամանակի սղությունն է, իսկ թե կոնկրետ որ կողմը հանդիպմանը մասնակցելու համար ժամանակ չի գտել, Կլաարը չի հստակեցրել։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր ԱԺ-ում պարզաբանեց, թե ով ժամանակ չի գտել մեկնել Բրյուսել։

Արևմտյան հարթակներում այս ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ հանդիպում է, որ տեղի չի ունենում։ Նախորդը հոկտեմբերի 5-ի Գրանադայի բանակցություններն էին, որոնք Ադրբեջանի նախագահը բոյկոտեց՝ պատճառաբանելով, թե Ֆրանսիան հայամետ դիրքորոշում ունի։ Բացի այդ՝ Բաքվից առաջարկել էին, որ Թուրքիան ևս մասնակցի քննարկումներին, ինչին, սակայն, դեմ էին արտահայտվել այդ ձևաչափի մասնակից արևմտյան առաջնորդները։

Թե ինչո՞ւ Ալիևը չի հաստատել մասնակցությունն այդ հանդիպմանը, հայկական կողմի համար ևս պարզ չէ, ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում այդ մասին հրապարակային որևէ մանրամասն չներկայացրեց՝ զերծ մնալով գնահատականներ հնչեցնելուց։

ԵՄ հատուկ ներկայացուցիչն այսօր ընդգծել է՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն Արևմուտքի միջնորդությամբ դանդաղ, սակայն ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Ըստ նրա՝ Բրյուսելում այժմ փորձում են կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում, իսկ թե ինչ ժամկետներում, հայտնի չէ։

Այն, որ բրյուսելյան այս հանդիպումը ևս տապալվեց ադրբեջանական կողմի պատճառով, հաստատում է նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ միևնույն ժամանակ համարելով, որ ստեղծված իրավիճակը փակուղային չէ։

Գրանադայի հանդիպումը բոյկոտելուց հետո Ալիևը սկսեց խոսել բանակցությունները Հարավային Կովկասում անցկացնելու մասին։ Նախ՝ Թբիլիսի կատարած այցի ընթացքոմ պատրաստակամություն հայտնեց հենց վրացական կողմի միջնորդությամբ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ անցկացնել, դրանից հետո խոսեց հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Մոսկվայի դերից՝ որպես միջնորդի՝ ընդգծելով, որ եթե հայկական կողմը դեմ է ռուսական միջնորդությանը, ապա կարող են ուղիղ բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ։

Այս ֆոնին տարբեր քաղաքագետներ և վերլուծաբաններ հայտարարեցին, թե Ադրբեջանն արևմտյան հարթակներից ստանալով այն, ինչ ակնկալում էր, այժմ փորձում է գործընթացը տեղափոխել արդեն տարածաշրջան։ Ազգային ժողովի նախագահը չի հերքում, որ Ալիևը խուսափում է արևմտյան հարթակներից, իսկ դա, Սիմոնյանի գնահատմամբ, հայկական դիվանագիտության լավ աշխատանքի արդյունք է։

Արևմտյան հարթակներում հերթական բանակցությունների տապալմանը նախորդել էր «3+3» ձևաչափով հանդիպումը Թեհրանում, որը, ըստ էության, Թուրքիայի նախաձեռնությունն էր, և որին Երևանը մասնակցել էր՝ ի տարբերություն Թբիլիսիի։ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր տարածաշրջանային այդ հարթակում հանդիպումը դրական է գնահատել՝ հարևանների միջև քննարկումները համարելով կարևոր և օգտակար։

Եվ մինչ «3+3» տարբեր դերակատարներ հայտարարում են, թե այդ հարթակը հակամարտությունների կարգավորման հայտ չի ներկայացնում, Ազգային ժողովի նախագահն այսօր շեշտեց, թե հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն այս կամ այն հարթակում չքննարկելու մասին հայտարարությունները սխալ կլինեն։

Ի դեպ, Թեհրանում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ոչ պաշտոնական շփում են ունեցել, լուրը այսօր հաստատեց նաև արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան