Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հարավային Եվրոպայի և Կովկասի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալին
Քաղաքականություն
25.10.2023 | 17:28Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 25-ին ընդունել է Հարավային Եվրոպայի եւ Կովկասի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հաքին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
Ողջունելով հյուրին` Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է հայ-ամերիկյան համագործակցության ամրապնդումը:
Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում եւ ընդգծել կայունության ու խաղաղության անհապաղ հաստատման անհրաժեշտությունը: