Թուրքիայի խորհրդարանի նախագահը ստորագրել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վավերացման նախագիծը և ուղարկել գլխադասային հանձնաժողով
Քաղաքականություն
25.10.2023 | 18:24Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը ստորագրել է օրինագիծ, որը վավերացնում է Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին, գրում են թուրքական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի միանալու մասին արձանագրության վավերացմանը հավանություն տալու մասին օրինագիծը ստորագրել է խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը և ներկայացրել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովին։
Հավելենք, որ ավելի վաղ էլ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր ստորագրել հայտը և ուղարկել։
Էմմա Չոբանյան