Տեղի է ունեցել Կապանի Աճանան բնակավայրում հիմնված «Առաջատար ֆերմայի»-ի պաշտոնական բացման արարողությունը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Սույն թվականի հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքի Աճանան բնակավայրում հիմնված «Առաջատար ֆերմայի»-ի պաշտոնական բացման արարողությունը:

«Առաջատար ֆերման» հիմնվել է «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման և համագործակցության ծրագրային միավոր Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ և իրականացվում է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից:

«Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի նպատակն է նպաստել Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերում անասնապահությամբ զբաղվող համայնքների ներառական և կայուն գյուղատնտեսական աճին` ներքին և արտահանման շուկաներում մասնավոր հատվածի արտադրողականության և մրցունակության բարձրացման միջոցով։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի, Կապան և Սիսիան խոշորացված համայնքների, ինչպես նաև ծրագրի շահառու ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ:

Առաջատար ֆերմայի բացման հանդիսավոր արարողությունը մեկնարկեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ տիկին Աշխեն Շիրվանյանի ողջույնի խոսքով։
«ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համար գյուղատնտեսության զարգացմանը միտված նախաձեռնությունները շատ կարևոր են։ Նախարարության անունից շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն կազմակերպություններին, որոնք ջանք չեն խնայում մեր տնտեսվարողներին աջակցելու գործում:

Շնորհակալություն ենք հայտնում մեր շահառուներին, որոնք գիտակցելով այս գործի բարդությունը շարունակում են զբաղվել գյուղատնտեսությամբ՝ նպաստելով ոլորտի զարգացմանը։ Վստահ ենք, որ շատ շուտով կտեսնենք այս ներդրումների արդյունքը»-ասեց տիկին Շիրվանյանը։

Ավստրիական զարգացման գործակալության երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Նորա Ալանակյանն ողջունեց հյուրերին, շնորհակալություն հայտնեց բոլոր այն գործընկերներին, ովքեր իրենց ներդրումն են ունեցել այս ֆերմայի բացման գործում և հաջողություն մաղթեց առաջատար ֆերմայի հիմնադիր՝ Արման Գրիգորյանին։

ՀՀ Սյունիքի մարզպետի խորհրդական Կարեն Բալյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ այս ֆերմայի հիմնումը համագործակցության լավ օրինակ է՝ կառավարություն, մասնավոր հատված և միջազգային կազմակերպությունների աջակցմամբ իրականացվող ծրագրերի միջև։

ՀՀ Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանն ողջունեց հյուրերին և կարևորեց նորարարական մոտեցումների կիրառումը գյուղատնտեսության մեջ և հույս հայտնեց, որ մյուս համայնքների ֆերմերները նույնպես կհետևեն այս օրինակին։

Առաջատար ֆերմայի բացման արարողությանը նախորդեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար տիկին Աշխեն Շիրվանյանի այցը Նորավան բնակավայրում «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի շրջանակներում հիմնված արոտային ենթակառուցվածքներ՝ ծրագրի շահառու ֆերմերների հետ հանդիպման նպատակով։

Առաջատար ֆերմայի բացման արարողությանից հետո տիկին Շիրվանյանն այցելեց «Անասնապահության զարգացում Հայաստանում՝ հարավ-հյուսիս 2» ծրագրի գործընկեր հանդիսացող Կապանում հիմնված անասնաբուժական կետ։